«Թևեր»  վերականգնողական ծրագիր Արցախից բռնի տեղահանված երեխաների համար

«Թևեր» վերականգնողական ծրագիր Արցախից բռնի տեղահանված երեխաների համար

«Թևեր»-ը՝  2023 թվականի սեպտեմբերի աղետալի դեպքերի արդյունքում Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների համար նախատեսված վեցշաբաթյա վերականգնողական ծրագիր է՝ ուղղված վերջիններիս ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ուժերի վերականգնմանը։ 

 

Ծրագրի բաղադրիչներն են՝ 

  1. 4-18 տարեկան երեխաների համար՝ Ֆիզիկական և հոգեբանական ուժերի վերականգնում սպորտի և արտթերապիայի միջոցով (լող, ֆուտբոլ, արտթերապիա, հեքիաթաթերապիա, այլ): 
  1. 12-18 տարեկան երեխաների համար մտավոր ուժերի վերականգնում (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում): 

 

Ակնկալվող արդյունք 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՔԻՆՈՒՄ 

Երեխաները կսովորեն հաղթահարել տրավմատիկ իրողությունը, արտահայտել իրենց զգացմունքները և կզարգացնեն հաղթահարման մեխանիզմները: Սա կօգնի նրանց լիարժեք կյանք վերադառնալ: 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ (ԱԴԱՊՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) 

Երեխաներին կօգնեն արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և կառուցել իրենց աջակցության համակարգը: 

ԹԵԹԵՒԱՑՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 

Իմանալը, որ իրենց երեխաները ստանում են պատշաճ խնամք և աջակցություն, կօգնի  ընտանիքներին՝ մեղմել սթրեսը և անհանգստությունը: 

ՏՐԱՎՄԱՆԵՐԻ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԻ ՃԵՂՔՈՒՄ 

Մենք օգնում ենք կանխել տրավմաների արատավոր շրջանի ազդեցությունը ապագա սերունդների վրա: Երեխաները, ովքեր ստանում են պատշաճ աջակցություն և բուժում, ավելի հավանական է, որ վերաճեն ճկուն չափահասների՝ ճեղքելով իրենց ընտանիքներում և համայնքներում տրավմայի շրջանը: 

Գործընկերներ

Գործընկերներ

Դիլիջանի և Հալիձորի համայնքային կենտրոններ, UWC Դիլիջան,  Impulsе մանկական ֆուտբոլային ակադեմիա, Climate Uturn. 

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

ՀՀ բոլոր մարզեր

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Նոյեմբեր 2023 – մայիս 2024 թթ.

Շահառուներ 

  •  Անմիջական շահառուներ՝ 300 երեխաներ 
  •  Անուղղակի շահառուներ՝150-200 տուժած ընտանիքներ  

Կայունություն  

Շահառուների վերականգնման մոնիտորինգ և խնդիրների բացահայտում, մոնիտորինգի արդյունքների հիման վրա ծրագրի ճշգրտում, նպատակային աջակցության տրամադրում և ծրագրի շարունակականության ապահովում։