«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ սերտորեն համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ հաստատությունների հետ։ Կազմակերպությունը ծառայում և զորացնում է ժողովրդին Արցախում և դրա սահմաններից դուրս՝ պաշտպանելով մարդկանց, որոնց կյանքը տուժել է ընթացիկ հակամարտություններից:
Կազմակերպության առաքելությունն է օգնել հայ ժողովրդին և նրան աջակցողներին, որպեսզի իրացնեն իրենց ներուժը՝ ապահովելու Արցախի, Սյունիքի և առհասարակ Հայաստանի անվտանգությունը և նպաստելու նրա սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացմանը։ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ճգնաժամային պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային բուժօգնության հասանելիությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։ Դրա շնորհիվ գործակալությունը ոչ միայն զորացնում է Արցախը, այլև ստեղծում է ավելի ուժեղ Հայաստան և ավելի ուժեղ հայկական աշխարհ։
«Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։ Այն կիրառում է նպատակաուղղված մոտեցում՝ հիմնված մարդասիրության, հարգանքի, արդարամտության և խիզախության վրա: Բոլոր նախագծերն իրականացվում են հոգատարությամբ, և կազմակերպությունը, պատրաստ լինելով պաշտպանելու իր համոզմունքները, բաց է երկխոսության համար:
Ուժեղ Արցախ, ուժեղ Հայաստան, ուժեղ համաշխարհային հայություն
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը հասանելի է այստեղ: