«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության Գաղտնիության և «cookies» քաղաքականություն
Սույն փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն հասարակական կազմակերպություն («Կազմակերպություն») ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համար՝ 222.160.1131998, հասցե․ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 6) Գաղտնիության և «քուքի» քաղաքականությունը:
Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը ներկայացնում է թե ինչպես են հավաքվում, մշակվում և բացահայտվում ձեր անձնական տվյալները Կազմակերպության կողմից: Կազմակերպությունը հանդես է գալիս որպես իր www.ourmountains.am կայքի միջոցով օգտագործվող ձեր անձնական տվյալների մշակման վերահսկող:
Կազմակերպությունը իր կայքի միջոցով ձեռք բերվող ձեր անձնական տվյալներին վերաբերվում է պատշաճ ջանասիրությամբ՝ տվյալների պաշտպանության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և անում է ամենը տվյալների պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար: Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը նպատակ ունի խորհրդատվություն տրամադրել տվյալների այն տեսակների վերաբերյալ, որոնք հավաքագրվում են Կազմակերպության կողմից իր կայքի միջոցով և նման տվյալների մշակման նպատակների վերաբերյալ:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով մեր գործունեության, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններին: Փոփոխություններ կատարելու դեպքում մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք քաղաքականության վերին մասում փոփոխության օրը նշելու միջոցով, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծանուցում տրամադրելու միջոցով (օրինակ՝ մեր կայքի գլխավոր էջում հայտարարություն տեղադրելու կամ էլեկտրոնային փոստով ծանուցում ուղարկելու միջոցով):
Մենք ձեզ խրախուսում ենք Կազմակերպության կայք մուտք գործելիս ծանոթանալ Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությանը՝ տվյալների մշակման գործընթացներին և ձեր կողմից դրանց պաշտպանության եղանակներին, ինչպես նաև ձեր կողմից այդ ոլորտում մեզ աջակցելու հնարավորություններին ծանոթանալու համար:
Կիրառելիություն
Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությանը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը մենք հավաքում ենք, երբ դուք օգտվում եք www.ourmountains.am հասցեով հասանելի կայքից, ներառյալ Կազմակերպության կողմից հասանելի ցանկացած հավելվածից, որը նախատեղված է պլանշետի, բջջային հեռախոսի կամ այլ շարժական սարքի վրա օգտագործելու համար (առանձին և միասին՝ Կազմակերպության կայք») կամ երբ դուք այլ կերպ շփվում եք մեզ հետ: Կազմակերպության կայքը օգտագործելիս դուք ընդունում եք Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականության մեջ նկարագրված պրակտիկան /գործելակերպը/: Մինչև Կազմակերպության կայքից օգտվելը, հորդորում ենք ուշադիր կարդալ ստորև ներկայացված բոլոր դրույթները:
Կապ երրորդ կողմի կայքերի հետ
Այս քաղաքականությունը չի տարածվում երրորդ կողմի այն կայքերի վրա, որոնց հղում կամ հասանելիություն է տրամադրվում Կազմակերպության կայքի միջոցով: Մենք պատասխանատվություն չենք կրում այլ փողկապված կայքերի կամ ծառայությունների բովանդակության, առանձնահատկությունների, ֆունկցիոնալության կամ գաղտնիության պրակտիկայի համար։
Տվյալների հավաքագրման և օգտագործման գործելակերպը այն երրորդ կողմի կողմից, որոնց կայքերին կատարվում է հղում, իրականացվելու է տվյալ երրորդ կողմի կիրառելի գաղտնիության քաղաքականության կամ կայքի օգտագործման պայմաններով: Մենք հորդորում ենք ձեզ ծանոթանալ նաև այդ քաղաքականության/պայմանների հետ:
«Քուքի»-ներ
Կազմակերպությունը օգտագործում է «քուքի»-ներ և այլ նմանատիպ ֆայլեր երբ դուք մուտք եք գործում Կազմակերպության կայք: «Քուքիներ»- ը վեբ սերվերի կողմից ուղարկված և օգտագործողի համակարգչում պահվող փոքր ֆայլեր են: Կազմակերպության կայք յուրաքանչյուր անգամ կայք մուտք գործելիս վեբ դիտարկիչը փնտրում է «քուքի» ֆայլերը և այնտեղ պահված հասանելի տեղեկատվությունը ուղարկում է Կայքի սերվերներին: Կազմակերպությունը օգտագործում է «քուքի»-ների հետևյալ տեսակները․
Տեխնիկապես անհրաժեշտ «քուքի»-ներ․ այս «քուքի»-ներ կարևոր են, որպեսզի դուք հարավորություն ունենք ազատ նավարկել Կայքում և օգտագործել Կայքի բոլոր հնարավորությունները, ինչպիսին է օրինակ՝ Կայքի անվտանգ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը: Առանց այս «քուքի»-ների ձեզ անհրաժեշտ ծառայությունները, օրինակ՝ ձեր այցելության ընթացքում գնումների զամբյուղների պարունակությունը հիշելը, չեն կարող տրամադրվել:
Վերլուծական արդյունավետության «քուքի»-ներ. այս «քուքի»-ները հավաքագրում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուներն օգտվում կայքից, որ էջերն են առավել հաճախ այցելում, և ստանում են արդյո՞ք սխալ հաղորդագրություններ վեբ էջերից: Այս «քուքի»-ների միջոցով հավաքագրված ողջ տեղեկատվությունը համախմբվում և ամփոփվում է: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև Կայքի բովանդակությունը բարելավելու համար, նպատակ ունենալով կատարելագործելու օգտատերերի փորձը: Կայքը նաև օգտագործում է վերլուծական «քուքի»-ներ, որոնք տեղադրված են Google Analytics-ի կողմից (ներառյալ Google Tag Manager-ը)՝ հասկանալու այցելությունների քանակը և կայքի այն հատվածները, որոնք ունեն ամենաշատ քանակությամբ այցելություններ, ինչպես նաև համեմատական նպատակներով: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու համար և օգտագործվում է կայքի բովանդակությունը բարելավելու և օգտատերերի փորձը կատարելագործելու նպատակով:
Ֆունկցիոնալության «քուքի»-ներ. այս «քուքի»-ները կարող են պահել ձեր դիտարկիչի անունը, համակարգչի տեսակը և Կայքի հետ կապի միջոցների մասին տեխնիկական տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ՝ գործառնական համակարգը և համացանցային ծառայություններ տրամադրողների (պրովայդերների) անվանումները և նմանատիպ այլ տեղեկություններ: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի նավարկությունը և օգտագործումը տեխնիկապես հեշտացնելու համար: Բացի այդ, ֆունկցիոնալ «քուքի»-ները կարող են օգտագործվել անձնական կարգավորումները պահելու համար, օրինակ՝ լեզուն կամ հաջորդ այցելությունների ժամանակ ձեր տվյալները, անհրաժեշտության դեպքում, հիշելու համար: Այս «քուքի»-ների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը կլինի անանուն և դրանք չեն կարող հետևել ձեր որոնման գործունեությանը այլ կայքերում:
Երրորդ կողմի ֆունկցիոնալության «քուքի»-ներին հղումները տեղադրվում են YouTube-ի և Google Քարտեզների կողմից, եթե դուք օգտագործում եք դրանց գործառույթները մեր կայքում, որպեսզի այդ կողմերը կարողանան գրանցվել և պահպանել իրենց ֆունկցիոնալության և ձեր նախասիրությունների օգտագործումը:
Այս «քուքի»-ները կտեղադրվեն միայն ձեր նախնական թույլտվությամբ: Խնդրում ենք ծանոթանալ համապատասխան միջոցի գաղտնիության և «քուքի»-ների քաղաքականությանը, որպեսզի տեղեկացված լինեք այս «քուքի»-ների նպատակների և օգտագործման մասին:
«Քուքի»-ների վերահսկումը, հեռացումը: Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր համակարգչում պահվեն «քուքի»-ները կամ ցանկանում եք հեռացնել համակարգչում պահպանվող «քուքի»-ները, ապա կարող եք դրանք ապաակտիվացնել ձեր զննարկիչի կարգավորումների միջոցով: Դուք նաև իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել վերը նշված «քուքի»-ների օգտագործման ձեր համաձայնությունը:
Եթե դուք ապաակտիվացնում եք «քուքի»-ները զնարկիչի կարգավորումների միջոցով, Կայքը կամ դրա որոշ մասերը կարող են պատշաճ չաշխատել: Ավելին, ձեզ կարող են չտրամադրվել որոշ անհատականացված հնարավորություններ և այդպիսով դուք չեք կարող լիարժեք օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից:
Ձեր կողմից Կայք օգտագործելու կամ մուտք գործելու համար օգտագործվող բոլոր սարքերի զննարկիչները (օրինակ՝ ձեր սմարթֆոնի, պլանշետի, նոութբուքի և այլն) պետք է ճշգրտվեն՝ համապատասխանեցնելով ձեր «քուքի»-ների նախապատվություններին: Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն կամ օգնություն՝ ձեր զննարկիչում «քուքի»-ների նախապատվությունները փոխելու համար, խնդրում ենք սեղմել այստեղ:
Ինչ ենք մենք հավաքագրում
Երբ դուք այցելում եք մեր Կայք կամ կապվում մեզ հետ Կայքի միջոցով, դուք կամավոր կերպով կարող եք մեզ տրամադրել ձեր մասին տեղեկություններ, օրինակ՝ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Դուք միշտ կարող եք ընտրել, արդյոք ուզում եք տրամադրել նմանատիպ անձնական տվյալները թե ոչ: Խնդրում ենք չհրապարակել ավելի շատ անձնական տվյալներ, քան պահանջվում է: Մենք նաև ավտոմատ կերպով տեղեկատվություն ենք հավաքում «քուքի»-ների օգտագործման միջոցով, ինչպիսիք են՝ ձեր IP հասցեն, դիտարկիչի տեսակը, այցելած էջերը, նախկինում այցելած կայքը, ժողովրդագրական տվյալները, ձեր Կայք մուտք գործելու ժամը և տևողությունը:
Այլ անձանց վերաբերյալ տրամադրվող անձնական տվյալներ
Մի տրամադրեք այլ անձանց մասին անձնական տվյալներ, եթե դուք լիազորված չեք կամ ձեզ չեն խնդրում կատարել այդպիսի գործողություններ կնավքած պայմանագրի կամ կիրառելի օրենքի հիման վրա: Դուք կարող եք անձնական տվյալներ տրամադրել այլ անձանց անունից, եթե վերջիններիս տրամադրել եք սույն Քաղաքականության պատճենը և ստացել եք նրանց բացահայտ համաձայնությունը: Մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել այդ ծանուցման և համաձայնության ապացույցները:
Վճարման մշակողները
Եթե դուք նվիրատվություն եք կատարում Կազմակերպության Կայքի միջոցով, գործարքը կարող է իրականացվել մեր ծառայություններ մատուցողների կամ ձեր գործարքի մշակման համար պատասխանատու երրորդ անձանց կողմից («Վճարման մշակողներ»): Տեղեկացնում ենք, որ Վճարման մշակողներն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը, որի պայմանները կկիրառվեն ձեր նկատմամբ՝ կախված նրանից, թե ինչպես է այդ Վճարային մշակողը կառավարում ձեր անձնական տվյալները: Կախված ձեր նվիրատվությունից՝ մշակումը կարող է իրականացվել Կազմակերպության կայքի միջոցով կամ կարող է վերաուղղորդվել երրորդ կողմի կայք: Եթե ձեր նվիրատվությունը կատարվում է Կազմակերպության Կայքի միջոցով, ձեր գործարքի բարեհաջող իրականացման նպատակով մենք կարող ենք պահանջել վճարային քարտի, վարկային քարտի կամ վճարային այլ գործիքների վերաբերյալ տեղեկություններ:
Եթե նվիրատվության կատարելու համար համակարգը ձեզ ուղղորդում է երրորդ կողմի կայք, խնդրում ենք ծանոթանալ վճարումների մշակմանը վերաբերող ցանկացած քաղաքականություն, քանի որ այն կիրառելի է լինելու ձեր նկատմամբ:
Ինչպես է այն օգտագործվում
Եթե դուք օգտագործում եք մեր կայքը կամ մեզ եք տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ ձեզ նույնականացնելու այլ (անուղղակի) տեղեկատվություն, մենք կօգտագործենք այդպիսի տեղեկատվությունը ձեզ մեր տեղեկագիր նամակները ուղարկելու և մեր գործունեության մասին ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեր հարցերին պատասխանելու նպատակով՝ ապահովելով մեր կայքի տեխնիկական և ֆունկցիոնալ կառավարումը և դրա օգտագործման մատչելիությունը և իրավական պահանջների համապատասխանությունը: Մենք օգտագործում ենք «քուքի» ֆայլեր այդ նույն նպատակով՝ հասկանալ թե ինչպես է օգտագործվում Կայքը և բարելավել դրա օգտագործման փորձը:
Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերը նշված նպատակների համար կամ այդ նպատակներին համապատասխանող այլ /երկրորդական/ նպատակների համար: Երբ դուք ապաբաժանորդագրվում եք մեր տեղեկագրից, ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կջնջվի մեր ֆայլերից:
Մուտք երրորդ անձանց կողմից
Ավելին, Կազմակերպությունը կարող է փոխանցել ձեր տվյալները մեր վերլուծական «քուքի» մատակարարներին և մեր երրորդ կողմ ենթակապալառուներին, օրինակ՝ հոսթինգ մատակարարին: Ձեր անձնական տվյալները տրամադրվում են համաձայն համաձայնագրերի, որոնցում նշվում է, որ ծառայություններ մատուցողները պարտավոր են գաղտնի պահել ձեր անձնական տվյալները, դրանք չօգտագործել իրենց նպատակների համար, և որ ամբողջ տեղեկատվությունը կօգտագործվի գաղտնիության պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն, ներառյալ խիստ դրույթների կիրառելիությամբ՝ հաշվի առնելով տվյալների անվտանգությունը։ Կազմակերպությունը չի տրամադրելու ձեր անձնական տվյալները այլ երրերդ անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով, կամ եթե մեր կազմակերպություններից որևէ մեկը վերակառուցվի կամ վաճառվի:
Կազմակերպությունն իրավունք է վերապահում անձնական տվյալները փոխանցել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության: Նման դեպքում Կազմակերպությունը կապահովի համապատասխան պատշաճ երաշխիքների առկայությունը, ինչպիսիք են ստանդարտ պայմանագրային դրույթների առկայությունը:
Երրորդ կողմի կայքեր և սոցիալական մեդիա
Կազմակերպությունը կարող է հիպերհղումներ տրամադրել այլ ընկերությունների կամ անձանց կայքերին: Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների մշակման համար: Կազմակերպության Գաղտնիության և «քուքի» քաղաքականությունը չի տարածվում նման կայքերի օգտագործման վրա:
Եթե դուք Կազմակերպության կայքի բովանդակությունը կիսում եք սոցիալական մեդիայի միջոցով, ձեր անձնական տվյալները տեսանելի են դառնու նրանց համար, ովքեր այցելում են ձեր անձնական էջերը այս սոցիալական մեդիայի կայքերում: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում սոցիալական մեդիայի կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների որևէ մշակման համար: Կազմակերպության Գաղտնիության և «քուքի» քաղաքականությունը չի տարածվում սոցիալական մեդիայի նման կայքերի օգտագործման վրա:
Անվտանգություն
Կազմակերպությունը ձեռնարկել է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ անձնական տվյալները կորստից, չարաշահումից, փոփոխությունից և/կամ ոչնչացումից պաշտպանելու նպատակով։ Դրանք ներառում են «Ֆայերուոլ» համակարգի տեղադրում՝ մեր համակարգեր չարտոնված մուտքը կանխելու համար, անվտանգ սերվերների օգտագործումը, ինչպես նաև անձնական տվյալների պահպանումը ֆիզիկապես ապահով жայրում ապահովելու համար։
Կազմակերպությունը ձեր անձնական տվյալների հետ առնչվելիս ցուցաբերում է խիստ գաղտնիություն: Չնայած այն հանգամանքին, որ Կազմակերպությունը ողջամիտ խնամք է ցուցաբերում ձեր սարքավորումների և մեր համակարգերի միջև տեղեկատվության անվտանգ փոխանցում ապահովելու հարցում, մենք չենք կարող ապահովել կամ երաշխավորել համացանցի միջոցով մեզ փոխանցված ցանկացած տեղեկատվության անվտանգությունը:
Եթե մեզ հայտնի դառնա անվտանգությունը խախտելու որևէ դեպք, որը հանգեցնում է ձեր անձնական տվյալների չարտոնված մուտքի, մենք կփորձենք տեղեկացնել ձեզ այդ մասին:
Մուտք, տվյալների ուղղում և վերացում
Կազմակերպությունը նպատակ ունի հնարավորինս ճշգրիտ պահել ձեր մասին մեր տեղեկությունները:
Հանդիսանալով տվյալների սուբյեկտ, դուք ունեք համապատասխան իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ինչ-որ մեկը տիրապետում կամ մշակում է Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝
- Հասանելիության իրավունք – դուք իրավունք ունենք խնդրելու տրամադրել Կազմակերպությունում պահպանվող Ձեր վերաբերյալ տեղեկության օրինակը:
- Ուղղումներ կատարելու իրավունք – դուք իրավունք ունեք ուղղելու Կազմակերպությունում առկա Ձեր վերաբերյալ ոչ ստույգ և թերի տվյալները:
- Մոռացված լինելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել Կազմակերպությունում առկա Ձեր վերաբերյալ բոլոր տեղեկությունները:
- Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
- Տեղափոխելու իրավունք – դուք ունեք Ձեր անձնական տվյալները այլ կազմակերպություններ փոխանցված լինելու իրավունք:
- Առարկելու իրավունք – դուք իրավունք ունեք առարկել Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրել դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:
Եթե ցանկանում եք օգտվել այս իրավունքներից կամ մուտք գործել Կազմակերպության կողմից մշակված ձեր անձնական տվյալներին կամ դրանք թարմացվել, ուղղվել կամ վերացնել, խնդրում ենք այդ մասին մեզ ծանուցել «Կապ մեզ հետ» էջի միջոցով: Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, մենք նախընտրում ենք դա պատշաճ կարգով քննարկել ձեզ հետ: Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք կապվել տվյալների պաշտպանության համապատասխան տեղական մարմնի հետ:
Հարցեր և Բողոքներ
Եթե ունեք որևէ հարց կամ բողոք այս Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ «Կապ մեզ հետ» էջի միջոցով:
Կիրառելի օրենսդրություն
Սույն Քաղաքականությանը և Կազմակերպության Կայքի օգտագործումը կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: Սույնով դուք համաձայնում եք, որ սույն Քաղաքականությունից բխող կամ առնչվող ցանկացած իրավական կամ արդարացի գործողություն պետք է ներկայացվի միայն Հայաստանի Հանրապետության դատարաններում: Դուք սույնով անվերապահորեն համաձայնում սույն Քաղաքականությունից բխող գործողություն կամ ցանկացած վեճի կարգավորում հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ ընդդատությանը: