Ավարտվեց «Զվարճալի ֆրանսերեն» կրթական ճամբարը
Ավարտվել է «Զվարճալի ֆրանսերեն» ամառային 19-օրյա ճամբարը, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանված 9-15 տարեկան ...
«Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը Ֆրանսիայի «Սատար Արցախին» միության աջակցությամբ և Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի տնօրինության հետ համագործակցությամբ 2024թ. մարտ-հունիս ամիսներին կազմակերպել է ֆրանսերենի լրացուցիչ պարապմունքներ արցախցի դպրոցականների համար, որպեսզի վերջիններս կարողանան կարճ ժամանակամիջոցում յուրացնել ուսումնական նյութը և հասնել իրենց դասընկերներին: Հաջողված փորձը խրախուսել է կազմակերպիչներին շարունակելու երեխաների հետ աշխատանքը նաև ամռանը:
Հուլիսի 1-19-ը կազմակերպվում է «Զվարճալի Ֆրանսերեն» ամառային գործնական դասընթացը, որին, բացի Մ. Մանուշյանի անվան դպրոցի արցախցի աշակերտներից կարող են ընդգրկվել նաև ֆրանսերենի ուսուցմամբ այլ դպրոցներից արցախցի աշակերտներ: Դասընթացը կանցկացվի Երևանի «Երազ» այգու տարածքում, երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 9:30-ից մինչև 12:30-ը:
Ծրագրով նախատեսված է զվարճալի ուսուցում, որը ներառում է ֆրանսերենով խաղեր, համատեղ երգեցողություն, բանավոր դերախաղեր, գրավոր վարժություններ և այլն: Կեսօրին երեխաներին կմատուցվի ճաշ:
Ծրագրին երեխաների մասնակցությունն անվճար է: