«Կենաց ծառ». Տաթևում պտղատու այգու հիմնման  բարեգործական նախաձեռնություն

«Կենաց ծառ». Տաթևում պտղատու այգու հիմնման  բարեգործական նախաձեռնություն

Կարևորելով Ռուբեն Վարդանյանի նախագծերի և նրա բարեգործական առաքելության շարունակականությունը՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը`  համագործակցելով գործընկեր կազմակերպությունների հետ, սկսում է Տաթևում նոր պտղատու այգու հիմնման բարեգործական նախաձեռնությունը։ Ծառատունկն ու կանաչ գոտու ստեղծումն իրականացվում է Տաթևի վանքին և «ՏաԹևեր» ճոպանուղուն հարակից տարածքում:

Այգին կդառնա կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ, իսկ յուրաքանչուր ծառ կարտահայտի նախագծի մասնակիցների զորակցությունը Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում ապօրինի պահվող մեր մյուս հայրենակիցներին:

Նոր այգում նախատեսվում է տնկել 1 000 ծառ, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, կեռասենի և սալորենի:

Ծառատունկը մեկնարկել է ապրիլի 7-ին և շարունակվելու է ապրիլ ամսվա ընթացքում, իսկ մայիսի 25-ին տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման շրջանակում կտնկվի խորհրդանշական «Կենաց ծառը»՝ սոսին (չինար, տնջրի) որը հայերի համար սրբազան ծառ է և խորհրդանշում է տոկունություն, գթասրտություն, վեհանձնություն ու երկարակեցություն և որի հետ կապված հայոց պատմության մեջ շատ ավանդույթներ կան։

«Կենաց ծառ» նախաձեռնությունը յուրատեսակ վերադարձ է ակունքներին, ազգային ավանդույթներին՝ այնտեղից վերածննդի համար անհրաժեշտ ուժ, եռանդ ու հույս քաղելու համար։ Միջոցառման առանցքային տարր է ուխտագնացությունը դեպի հայության հոգեւորության, տոկունության և դիմադրության պատմական խորհրդանիշ հանդիսացող Տաթևի վանք:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին, ովքեր միացան այս նախաձեռնությանը:

Նախագծի շրջանակում հավաքված ողջ միջոցները կուղղվեն Տաթև
համայնքի զարգացմանը։

Գործընկերներ

Գործընկերներ

«ՏաԹևեր» ճոպանուղի
«Տաթևի վերածնունդ» հիմնադրամ

Համակազմակերպիչներ

Համակազմակերպիչներ

Հայ Առաքելական Եկեղեցի
Տաթև համայնք
«Ազնավուր» հիմնադրամ
«Դասավանդի՛ր, Հայաստան»
«Էյ Թի Փի»
«Թուֆենկյան» հիմնադրամ
«Հայ օգնության միություն»
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն»
«Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»
«Օրրան»

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Սյունիքի մարզ, Տաթև համայնք

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Ապրիլ — մայիս, 2024թ.

Կայունություն 

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է «ՏաԹևեր» ճոպանուղու թիմի ջանքերով՝ տեղի բնակիչների ներգրավմամբ։ Հետագայում, այգու ծառերի բերքի օգտագործմամբ, նախատեսվում է հիմնել սոցիալական ուղղվածության փոքր արտադրություն։

Համագործակցող կազմակերպություններ