«Տաթևի կենդանի փեթակը»․ մանկական տարածք՝ որպես ապագայի մոդել
Ժամանակին վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև աշխատանքի, գիտելիքի և կյանքի վայր։ Տաթևում պատմականորեն ...

Նախագծի նպատակն է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Հալիձորի համայնքային կենտրոնում հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեւի համայնքում ապաստանած արցախցի երեխաներին ու հալիձորցի փոքրիկներին՝ ամանորյա ինտերակտիվ ներկայացումների ու հետաքրքիր խաղերի միջոցով տոնական տրամադրություն պարգեւելով նրանց:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ ամանորյա նվերներ մատուցել արցախցի փոքրիկներին, ովքեր բռնի տեղահանության հետեւանքով Արցախում են թողել իրենց տոնածառները, խաղալիքներն ու գրքերը:
Հալիձորում երեխաներին հյուր կգան ոչ միայն Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը, այլեւ իրենց հասակակիցները Երեւանից ու ՀՀ այլ բնակավայրերից՝ միասին անցկացնելու նախատոնական օրերը: