«Տաթևի կենդանի փեթակը»․ մանկական տարածք՝ որպես ապագայի մոդել

«Տաթևի կենդանի փեթակը»․ մանկական տարածք՝ որպես ապագայի մոդել

Ժամանակին վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև աշխատանքի, գիտելիքի և կյանքի վայր։ Տաթևում պատմականորեն ամուր են մեղվաբուծության ավանդույթները, և այս ուղղության զարգացումը համարվում է տարածաշրջանի առաջնահերթություններից մեկը։

Մեղրը՝ արարված բնության կողմից, խորհրդանշում է կյանք, ուժ ու նորոգում։

Այսօր առանձնակի է կարևորվում  մեղվաբուծության խթանումը տարածաշրջանի համար՝ ինչպես էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանման, այնպես էլ տեղական համայնքների կայուն տնտեսական զարգացման տեսանկյունից։

Հենց այդ նպատակով, այս ուխտագնացության ընթացքում մենք միավորվում ենք՝ Տաթևում ստեղծելու ոչ առևտրային թեմատիկ մանկական խաղահրապարակ՝ Մեղվաշխարհի մոտիվներով տարածք, որտեղ երեխաները ոչ միայն կխաղան, այլև կզգան կապը բնության հետ։

Նախագծի նկարագրությունը

Ծրագիրը նախատեսում է ինտեգրված խաղային տարածքի ստեղծում, որը կտեղակայվի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ գտնվող հանրային մրգատու այգիներում։

Խաղահրապարակը կլինի լիովին բաց և հասանելի բոլորի համար՝ ծառայելով ինչպես տեղացի երեխաներին, այնպես էլ այցելուների ընտանիքներին։ Դիզայնը հիմնված կլինի մեղուների և մեղրի արտադրության թեմայի վրա՝ արտացոլելով Սյունիքի կենսաբազմազանությունը և մեղվաբուծության ավանդական մշակույթը։

Խաղահրապարակը ոչ միայն կցուցադրի այս մշակութային առանձնահատկությունը, այլև կօգնի տեղացի երեխաներին գիտակցել իրենց դերը որպես այս ավանդույթների ապագա կրողներ։ Խաղային և կրթական տարրերի միջոցով նախագիծը կզարգացնի հետաքրքրություն մեղվաբուծության նկատմամբ և հարգանք՝ մեղրի արտադրության հետ կապված աշխատանքի հանդեպ։

Բացի այդ, հարթակը կծառայի ոչ միայն որպես հանգստի վայր, այլև որպես կարևոր սոցիալական տարածք։ Այն կդառնա հանդիպման վայր տեղացի և ժամանած երեխաների համար։ Հաշվի առնելով Տաթևի աշխարհագրական մեկուսացվածությունը՝ նման միջավայրը հատկապես կարևոր է. խաղահրապարակը կօգնի հաղթահարել խոչընդոտները, զարգացնել միջմշակութային հաղորդակցությունը և ընդլայնել տեղացի երեխաների աշխարհայացքը՝ այլ քաղաքների ու երկրների հասակակիցների հետ փոխազդեցության միջոցով։

Այս նախաձեռնությունն ուղղված է Տաթև համայնքում ժամանակակից, անվտանգ և կրթական խաղային ենթակառուցվածքների բացակայության խնդրի լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացմանն ու ընտանեկան զբոսաշրջության խթանմանը։

Ինչո՞ւ է սա կարևոր

  • Տաթև համայնքն ունի ավելի քան 5500 բնակիչ, որոնցից ավելի քան 1000-ը երեխաներ են։ Չնայած դրան, համայնքում բացակայում է երեխաների զարգացմանն ուղղված ժամանակակից  խաղահրապարակ։
  • Տեղի դպրոցներն ու ընտանիքները չունեն անվտանգ և կազմակերպված միջավայր երեխաների բացօթյա խմբակային պարապմունքների համար։
  • Միևնույն ժամանակ, «ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան ընդունում է ավելի քան 100,000 այցելու։ Հարցումները ցույց են տալիս, որ մասնակիցների մոտ 50%-ը շահագրգռված է առանձին մանկական խաղային գոտու առկայությամբ։
Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Սյունիքի մարզ, Տաթև համայնք

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Մայիս, 2027թ.

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

  • Ուղղակի շահառուներ. Տաթևի և հարակից գյուղերի ավելի քան 1000 երեխա։
  • Անուղղակի շահառուներ. Ընտանիքներ, դպրոցներ և մանկապարտեզներ, հասարակական կազմակերպություններ և Տաթև այցելող զբոսաշրջիկների ընտանիքներ։

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Բնության մեջ ոչինչ ինքնին գոյություն չունի։ Յուրաքանչյուր մեղու բերում է իր կաթիլը, և միասին ծնվում է մեղրը։ Դուք այն մեղուն եք, որը բերում է իր բաժինը։ Ուխտագնացությունն իմաստ է ստանում, երբ մենք շարունակում ենք շղթան. Անցյալ → Ներկա → Ապագա

Ինչպես արդեն պտուղներ տվող այգին, այս նախագիծը նույնպես կդառնա կենդանի, և արդեն հաջորդ մայիսին այստեղ կխաղան ու կսովորեն երեխաներ։

Եվ Ձեր ներդրումը.

  • Կմնա այս վայրում
  • Կդառնա ապագայի մի մասը
  • Կշարունակի գործել՝ առանց Ձեզ և Ձեր շնորհիվ ։

Համագործակցող Կազմակերպություններ