Գյուղում մնալը կարող է լինել ոչ թե սահմանափակում, այլ` հնարավորություն․ Թևեր՝ բոլորին
Մերին ծնվել ու ապրում է Տաթև խոշորացված համայնքի Խոտ գյուղում։ Իր 17 -ում նա այն մարդկանցից է, որոնց ...

Ավարտվել է «Զվարճալի ֆրանսերեն» ամառային 19-օրյա ճամբարը, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանված 9-15 տարեկան 34 երեխաներ մասնագետների օգնությամբ խաղերի, երգերի միջոցով և այլ ինտերակտիվ մեթոդներով սովորել են ֆրանսերեն, հետաքրքիր ու հագեցած ժամանակ անցկացրել միմյանց հետ Երևանի «Երազ» ամառային այգում:
«Զվարճալի ֆրանսերեն» նախագիծն իրականացվել է «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի «Սատար Արցախին» միության աջակցությամբ: Այն շարունակությունն է 2024թ. մարտ-հունիս ամիսներին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի տնօրինության հետ համագործակցությամբ կազմակերպված ֆրանսերենի լրացուցիչ պարապմունքների, որի նպատակն էր օգնել 2023թ. Արցախից բռնի տեղահանված երեխաներին լրացնել կրթական բացը և կարճ ժամանակում յուրացնել ուսումնական ծրագիրը։