«ԶՎԱՐՃԱԼԻ ՖՐԱՆՍԵՐԵՆ» ամառային գործնական դասընթաց արցախցի դպրոցականների համար
«Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը Ֆրանսիայի «Սատար Արցախին» միության աջակցությամբ և Երևանի Միսաք ...
Վերջին թարմացում` 12.07.2023
Արևային ջրատաքացուցիչների տեղադրում 35 մանկապարտեզներում, 35 բուժհաստատություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, ինչպես նաև ջերմային պոմպի համակարգի տեղադրում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում:
Ծրագիրը կնպաստի նշված հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատմանը, նրանց ինքնաբավության բարձրացմանը և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցմանը: Էներգետիկ անվտանգության ապահովումը հատկապես կարևոր է էներգետիկ շրջափակման պայմաններում:
Ուղղակի շահառուներ. Արցախի ավելի քան 2500 բնակիչներ:
Անուղղակի շահառուներ. Արցախի բոլոր բնակիչները: Էլեկտրաէներգիայի սպառման կրճատման, ինչպես նաև հաղորդման ցանցերի բեռնվածության նվազեցման շնորհիվ երկիրը ձեռք է բերում ավելի մեծ էներգետիկ անկախություն։
* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ: