Արցախի պարենային պահուստի համալրում

Վերջին թարմացում` 02.03.2023

Արցախի պարենային պահուստի համալրում

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և դրա կրկնության սպառնալիքն առաջացնում են անհրաժեշտություն՝ համալրելու պետական պարենային պահուստն Արցախի 120․000 բնակիչների համար։

Սննդամթերքի փոխարինիչները՝ փոշու հիմքով պատրաստվող և/կամ սառեցված պարենամթերքը, չորացրած մրգերը/բանջարեղենը և հացահատիկները համարվում են Արցախի բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու առավել նպատակահարմար ապրանքներ։

 

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Բնակչությանն ապահովել սննդամթերքով` հաշվի առնելով միջազգային չափանիշները, փոխադրման և պահպանման տեսանկյունից նպատակահարմարությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակում ապրանքների սննդարարությունը
  • Ստեղծել պայմաններ ապրանքների տեղափոխման և պահպանման համար
Գործընկեր

Գործընկեր

Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Արցախ

Իրականացման ժամկետ

Իրականացման ժամկետ

3 ամիս

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Արցախի բնակչություն

 

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Այս նախագիծն Արցախի ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է։

 

* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ:

Համագործակցող կազմակերպություններ