ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Վերջին թարմացում` 27.11.2022

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Առաջնային բուժօգնության շարժական ծառայությունների (բժիշկ-թերապևտի և բուժքրոջ) հասանելիություն Արցախի երեք շրջանների գյուղական վայրերում բնակվող մոտ 15.000 մարդու համար:

ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Լրացնել առաջնային բուժօգնության շարժական ծառայությունների հասանելիության բացերը (ենթակառուցվածք, բժշկական կադրեր, կանխարգելիչ և բժշկական օգնության որակ)
  2. Ապահովել բժշկական և սոցիալական կարիքների միջև կապը
  3. Ապահովել բժշկական օգնության հասանելիությունը խոցելի բնակչության համար
Գործընկեր

Գործընկեր

«ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամ՝
www.henar.am

Santé Armenie գիտարտադրական միավորում (ԳԱՄ)
www.santearmenie.org

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Արցախ՝ Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ

Իրականացման ժամկետ

Իրականացման ժամկետ

2023 թ. հունվար – 2023 թ. դեկտեմբեր՝ ակտիվների՝ հետագա փոխանցում գործառնական կառավարման և դրանց լիարժեք ներառում առողջապահության համակարգում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Արցախի բնակչությունը.

  •  5.000 մարդ` մարզերի բնակչության ~25%-ը, մարզերի գյուղական բնակչության 40%-ը
  • Հիվանդների՝ տարեկան 7․500 ընդունելություն յուրաքանչյուր գյուղ շաբաթական կամ երկշաբաթական այցելությամբ
  • Խորհրդատվությունների 50%-ը՝ հիպերտոնիայով, 20%-ը՝ շաքարախտով հիվանդների համար (Սյունիքում շարժական բրիգադի պիլոտային նախագծի տվյալների  հիման վրա)

Արցախի առողջապահության ոլորտի աշխատողներ.

  • 3 բժիշկ և 3 բուժքույր՝ նոր բրիգադների պատրաստման մեջ ներգրավված անձինք
  • Հիվանդանոցների բուժանձնակազմ, որն ազատված կլինի առաջնային բուժօգնության շարժական ծառայությունների զգալի բեռից
  • Գյուղերում ֆելդշերների կայանների բուժքույրերի ~30-ի մասնագիտական զարգացում
  • Կառավարչական կարողությունների զարգացում (բժշկական 3 տեղեկատու կենտրոնների ղեկավարներ, Առողջապահության նախարարության և հարակից գերատեսչությունների աշխատակիցներ)

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Նախագծի իրականացման առաջին տարվա ընթացքում շարժական բրիգադները լիովին կինտեգրվեն Արցախի առողջապահական համակարգում։ Գործառնական ծախսերի հետագա համաֆինանսավորումը կիրականացվի բյուջեից՝ առաջնային բուժօգնության շարժական ծառայությունների  համար վճարման առկա համակարգի շրջանակում: Շարժական բրիգադների շարունակական բժշկական կրթության ծախսերը կկատարվեն գործընկերների՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Santé Arménie ԳԱՄ-ի երկարաժամկետ կայուն նախագծերի հաշվին:

 

* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ:

 

Համագործակցող կազմակերպություններ