«Leaders2Leaders» շարունակական զարգացման ծրագիր

«Leaders2Leaders» շարունակական զարգացման ծրագիր

«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման տրանսֆորմացիոն ծրագիր է, նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար, իրականացվող հավասարը` հավասարին սկզբունքով:

Առկա դժվարություններին և արհավիրքներին առերեսվելով՝ այս առաջնորդները աննախադեպ տոկունություն ցուցաբերեցին:

«Leaders2Leaders» ծրագիրն ուղղված է վերջիններին հնարավորություններ տալուն, որպիսի շարունակեն առաջնորդությանը միտված իրենց ճանապարհը, հարմարվեն փոփոխություններին՝ ստեղծելով բարեկեցիկ ապագա ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների, համայնքների և երկրի համար:

Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության, «Մատենա» միջազգային դպրոցի փորձագիտական խմբի, ինչպես նաև Հայաստանում Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հայ շրջանավարտների համատեղ ջանքերով:

Նրանք բոլորը միավորվել են մեկ միասնական նպատակի շուրջ՝ ձեռք մեկնել Արցախի իրենց գործընկերներին։

 

Ծրագրի նպատակը  

Նպաստել մասնագիտացման և վերապատրաստման համալիր գործընթացներին, բարձրացնել աշխատաշուկայում Արցախի մասնակիցների մրցունակությունը, օգնություն առաջարկել նրանց ձեռնարկատիրական նախաձեռնություններում, և, ինչն առավել կարևոր է՝ ստեղծել Հայաստանի առաջնորդների հուսալի համախոհների ցանց:  

 

Ծրագրի առանձնահատկությունները՝ 

 

  • Անհատական աջակցություն՝ ծրագիրը տալիս է մասնակիցների անհատական  կարիքների բավարարմանը միտված մենթորություն:  
  • Սոցիալ-էմոցիոնալ աջակցություն, ինքնագիտակցության զարգացում, ունակությունների համալիր գնահատում և զարգացում՝ ծրագրի շնորհիվ մասնակիցները հարմարեցնում են ստացված առաջնորդության, շփման, ժամանակակից մասնագիտական պրակտիկաների ունակությունները նոր իրողությունների հետ:  
  • Փորձագիտական ցանցի հասանելիություն՝ կիրառելով «Մատենա» միջազգային դպրոցի, Հայաստանում Հարվարդի համալսարանի և Հայաստանում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների գիտելիքների հսկայական ցանցի առկա փորձը՝ ծրագրի մասնակիցները ստանում են աննախադեպ տեղեկատվություն և խորհրդատվություն: 
  • Կարիերայի ուղի` ծրագիրն առաջարկում է կարիերայի հարցերով ինտենսիվ խորհրդատվություն՝ մասնակիցներին օգնելով սահմանել իրենց նախասիրությունները եւ ընտրել հաջողակ կարիերայի ուղի 
  • Աջակցություն աշխատանքի տեղավորմանը՝ Leaders2Leaders-ը օգնում է արցախցի առաջնորդներին կողմնորոշվել աշխատաշուկայի բարդությունների շուրջ՝ առաջարկելով աջակցություն ռեզյումեի կազմման, հարցազրույցին պատրաստվելու և պոտենցյալ գործատուների հետ վերջիններին կապելու գործընթացներում:  
  • Հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության համար՝ բոլոր նրանց համար, ովքեր հակված են զբաղվելու ձեռնարկատիրությամբ, ծրագիրը զարգացնում է բիզնես գաղափարներ՝ տրամադրելով մենթորություն և ռեսուրսներ՝ ձեռնարկությունների բարեհաջող ստեղծման նպատակով:  
Գործընկերներ

Գործընկերներ

«Մատենա» միջազգային դպրոցի, Հայաստանում Հարվարդի համալսարանի և Հայաստանում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Երևան և ՀՀ բոլոր մարզեր

Իրականացման ժամկետ

Իրականացման ժամկետ

Նոյեմբեր 2023 – հունիս 2024

Շահառուներ  

  • Ուղղակի շահառուներ՝ 160 մասնակիցներ (երկու փուլով) 
  • Անուղղակի շահառուներ՝ 160 տուժած ընտանիքներ  
  • Հայաստանի առաջնորդական համայնքներ  

Կայունություն 

Համակարգային մոտեցումն ապահովում է ամբողջական զարգացում՝ նպաստելով ինչպես անհատական աճին, այնպես էլ մասնակիցների միջև կոլեկտիվ սիներգիային, ստեղծում է առաջնորդների նոր համայնքներ: