«Թևեր» վերականգնողական ծրագիր Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց ծնողների համար
«Թևեր»-ը՝ 2023 թվականի սեպտեմբերի աղետալի իրադարձությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված 4-18 ...
«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման տրանսֆորմացիոն ծրագիր է, նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար, իրականացվող հավասարը` հավասարին սկզբունքով:
Առկա դժվարություններին և արհավիրքներին առերեսվելով՝ այս առաջնորդները աննախադեպ տոկունություն ցուցաբերեցին:
«Leaders2Leaders» ծրագիրն ուղղված է վերջիններին հնարավորություններ տալուն, որպիսի շարունակեն առաջնորդությանը միտված իրենց ճանապարհը, հարմարվեն փոփոխություններին՝ ստեղծելով բարեկեցիկ ապագա ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների, համայնքների և երկրի համար:
Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության, «Մատենա» միջազգային դպրոցի փորձագիտական խմբի, ինչպես նաև Հայաստանում Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հայ շրջանավարտների համատեղ ջանքերով:
Նրանք բոլորը միավորվել են մեկ միասնական նպատակի շուրջ՝ ձեռք մեկնել Արցախի իրենց գործընկերներին։
Նպաստել մասնագիտացման և վերապատրաստման համալիր գործընթացներին, բարձրացնել աշխատաշուկայում Արցախի մասնակիցների մրցունակությունը, օգնություն առաջարկել նրանց ձեռնարկատիրական նախաձեռնություններում, և, ինչն առավել կարևոր է՝ ստեղծել Հայաստանի առաջնորդների հուսալի համախոհների ցանց:
Համակարգային մոտեցումն ապահովում է ամբողջական զարգացում՝ նպաստելով ինչպես անհատական աճին, այնպես էլ մասնակիցների միջև կոլեկտիվ սիներգիային, ստեղծում է առաջնորդների նոր համայնքներ: