«Դավիթ Բեկ» մարզական-մարտավարական խաղեր

Վերջին թարմացում` 28.04.2023

«Դավիթ Բեկ» մարզական-մարտավարական խաղեր

«Դավիթ Բեկ» սթրայքբոլի լիգա. Ստեփանակերտի առաջին առաջնությունը՝ 15-17 տարեկան դպրոցականների համար:

Առաջնությանը մասնակցում է ութ թիմ, ընդհանուր՝ 120 մասնակից (այդ թվում՝ աղջիկներ):  Թիմերից յուրաքանչյուրն անցնում է երկամսյա հատուկ պատրաստվածություն՝ «Դավիթ Բեկի» հրահանգիչների կողմից:

Մարզական-մարտավարական խաղերը կօգնեն թիմերին կազմակերպվել և յուրացնել թիմային աշխատանքը՝ բուն խաղերի անցկացման համար:

Հատուկ նախապատրաստական ​​ծրագրից հետո կսկսվեն բուն խաղերը, որոնց ավարտին կորոշվի «Դավիթ Բեկ» լիգայի առաջին չեմպիոնը:

«Դավիթ Բեկ» առաջնության շրջանակում ճիշտ նույն սկզբունքով խաղեր կանցկացվեն նաև ճամբարային հավաքների մասնակիցների՝ բարձր դասարանների պատանիների համար, ովքեր հնարավորություն կստանան փորձարկել իրենց հմտությունները խաղերի շրջանակներում:

* Հավաքներն անցկացվում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Խնդիրներ

  1. Թիմային-մարտավարական խաղերի մշակույթի հանրայնացում:
  2. Երիտասարդների հայրենասիրական դաստիարակություն:
  3. Սթայքբոլի լիգայի ստեղծում:
Գործընկեր իրականացման գծով

Գործընկեր իրականացման գծով

Երիտասարդական ակումբների ալյանս

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Արցախ, Ստեփանակերտ

Իրականացման ժամկետ

Իրականացման ժամկետ

2023 թվականի մայիս — 2023 թվականի օգոստոս

Շահառուներ

Առաջնության մասնակիցները (120 մարդ)

Արցախի Հանրապետության ժողովուրդը, որը ստանում է՝

  • Երիտասարդների շրջանում թիմային-մարտավարական խաղերի մշակույթի հանրայնացում:
  • Հավակնոտ և մասշտաբային առաջնություն՝ ըստ մարզերի և տարիքի ընդլայնելու հնարավորությամբ։

 

* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ:

Համագործակցող կազմակերպություններ