ՖՐԱՆՍԵՐԵՆ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՖՐԱՆՍԵՐԵՆ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դասընթացներ արցախցի դպրոցականների համար՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումնական ծրագրին հասնելու նպատակով:

2023թ. սեպտեմբերին իրենց հայրենիքից բռնի տեղահանվել են ավելի քան 18 000 արցախցի դպրոցահասակ երեխաներ: Ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում նրանք իրենց ուսումը շարունակել են Երևանի և մարզերի դպրոցներում: 24 արցախցի դպրոցականներ իրենց ուսման համար ընտրել են ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Երևանի Միսաք Մանուշյանի անվան N48 հիմնական դպրոցը: Ընդունվելով տարբեր դասարաններ, նրանք հայտնվել են ֆրանսերենի լրացուցիչ ուսուցման խնդրի առաջ, քանի որ երեխաների մեծ մասը Արցախում չէր սովորել ֆրանսերեն: Երեխաների ծնողները դիմել են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությանը՝  իրենց երեխաների համար ֆրանսերենի լրացուցիչ դասեր կազմակերպելու խնդրանքով:

Դպրոցի տնօրինության հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ դպրոցում կազմակերպվում են ֆրանսերենի լրացուցիչ դասեր 4-9-րդ դասարանների արցախցի երեխաների համար, 2024 թվականի մարտի 17-ից մինչև ուսումնական տարվա վերջը: Դասերը կազմակերպվում են շաբաթական երկու օր, դպրոցի ֆրանսերենի ուսուցիչների կողմից:

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Լրացնել կրթական բացերը, օգնել արցախցի աշակերտներին հասնել իրենց համադասարանցիներին՝ զինելով նրանց ֆրանսերենի այն հիմնական գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են ընդհանուր ուսումնական պրոցեսին միանալու համար.
  • Նպաստել աշակերտների ակադեմիական հաջողությանը՝ զարգացնելով ֆրանսերենի իրենց իմացությունը, հնարավորություն տալով նրանց հասկանալ և յուրացնել առարկաները, որոնք պահանջում են լեզվի իմացություն ուսումնական ծրագրի շրջանակներում.
  • Չափել առաջընթացը և ազդեցությունը, պարբերաբար գնահատել աշակերտների առաջադիմությունը և ծրագրի արդյունավետությունը գնահատումների և հետադարձ կապի մեխանիզմների միջոցով՝ շարունակաբար բարելավելու և օպտիմալացնելու ուսումնական փորձը:
Աշխարհագրություն

Աշխարհագրություն

ք. Երևան

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Մարտ — Հունիս 2024թ.

Շահառուներ

  • Ուղղակի շահառուներ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Երևանի Միսաք Մանուշյանի անվան N48 հիմնական դպրոցում ուսուցանող 24 արցախցի աշակերտներ, ովքեր նախկինում չեն սովորել ֆրանսերեն իրենց ուսումնառության ընթացքում.
  • Անուղղակի շահառուներ՝ նրանց ընտանիքի անդամներ՝ մոտ 100 հոգի:

Կայունություն

  • Նախագծի իրականացման արդյունքում Արցախից բռնի տեղահանված երեխաները կսովորեն ֆրանսերեն և հաջորդ ուսումնական տարվանից սկսած ավելի հեշտ կյուրացնեն դպրոցական ծրագիրը: Այս պարապմունքները նաև կնպաստեն երեխաների արտադպրոցական զբաղվածությանը և նրանց հոգեկան առողջության բարելավմանը: Երեխաները նաև նոր գիտելիքներ կստանան բարեկամ երկիր Ֆրանսիայի մասին.
  • Պարբերաբար դիտարկումներ կանցկացվի դասերի պատշաճ կազմակերպման նկատմամբ, կապ կհաստատվի նաև ծնողների հետ՝ գնահատելու ծրագրի արդյունավետությունը: