Աջակցություն Արցախի երիտասարդ երաժիշտներին

Վերջին թարմացում` 18.03.2025

Աջակցություն Արցախի երիտասարդ երաժիշտներին

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը ոգևորությամբ աջակցում է «Ծնվել եմ Արցախում» կրթական նախաձեռնությանը, որի հեղինակն ու հիմնական իրականացնողը «Արվեստ 23» հասարակական կազմակերպությունն է:

Մեր գործընկերության շրջանակներում «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը կենտրոնացել է արցախցի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին անհրաժեշտ երաժշտական գործիքներով (ջութակներ, թավջութակներ, կոնտրաբաս, կլարնետ, շեփոր, դաշնամուրներ) ապահովման վրա: «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի աջակցությամբ Գործակալությունը նաև ձեռք է բերել պլանշետներ երաժիշտների համար:

«Ծնվել եմ Արցախում» համապարփակ ծրագրի մասին

«Արվեստ 23» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը համապարփակ հնգամյա նախագիծ է, որն ուղղված է Արցախից տաղանդավոր երիտասարդների լիարժեք երաժշտական կրթությանը:

Ամբողջական ծրագիրը ներառում է.

  • Մասնագիտական դասեր Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ

  • Այցելություններ Հայաստանի թանգարաններ

  • Հրավիրատոմսեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների համար

  • Վարպետության դասեր աշխարհի լավագույն արտիստների հետ

  • Օտար լեզուների դասեր՝ ռուսերեն և անգլերեն

  • Ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար

  • Երաժշտական գործիքի, համակարգչի (պլանշետներ) և ինտերնետ կապի տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում

Գործընկերներ

Գործընկերներ

«Արվեստ 23» հասարակական կազմակերպություն-ծրագրի հեղինակ և հիմնական իրականացնող

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ-մասնագիտական զարգացման ապահովում

Կայունություն  

Արցախը հարուստ էր ոչ միայն իր մշակութային ժառանգությամբ, այլև տաղանդավոր արվեստագետներով և ստեղծագործական ներուժով: Բռնի տեղահանման հետևանքով շատ երիտասարդ երաժիշտներ ստիպված են եղել թողնել իրենց գործիքները և ընդհատել ուսումը:

Բազմաթիվ ընտանիքներ, հայտնվելով կյանքի դժվարին պայմաններում, ներկայումս ի վիճակի չեն վճարել իրենց երեխաների մասնագիտական կրթության համար Հայաստանում:

Գործիքներով և տեխնիկայով մեր օգնությունը կարևոր առաջին քայլ է, որը թույլ կտա երիտասարդ երաժիշտներին շարունակել իրենց մասնագիտական զարգացումը:

Համագործակցող կազմակերպություններ