Եվս 46 բռնի տեղահանված արցախցի «Թևեր» ստացավ
Դիլիջանում ավարտվեց Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալության նախաձեռնած եռամսյա «Թևեր» վերականգնողական ...

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Եվա Կիրխմայեր Բիլիչը հանդիպեց Արցախի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի դասատուների հետ:
Հանդիպմանը շահագրգիռ զրույց ծավալվեց Արցախից բռնի տեղահանությունից հետո քոլեջի ուսանողների և դասատուների առջև ծառացած խնդիրների շուրջ:
Եվա Կիրխմայերը, ով 2020 թվականի պատերազմից հետո տարբեր նախաձեռնություններով հանդես է եկել ի աջակցություն Արցախի, պատրաստակամություն հայտնեց իր հայրենիքում՝ Խորվաթիայում արցախցի գործընկերների հետ համագործակցության հնարավորություններ փնտրելու և օգնելու արցախցի երաժիշտ-ուսանողներին: