Տաթևի վանքի հարակից տարածքում տնկվեց «Կենաց ծառը»
Տաթևի վանք համահայաստանյան ուխտագնացության շրջանակներում համալիրի տարածքում տնկվել է սոսի՝ խորհրդանշական ...
12 դեկտեմբերի, Երևան: Արցախցի ապագա առաջնորդների համար մեկնարկել է վերապատրաստման և ուսուցման նոր՝ Leaders2Leaders ծրագիրը: Այն «Մենք ենք մեր սարերը» գործակալության, «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցի, ինչպես նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտների համատեղ նախաձեռնությունն է:
Leaders2Leaders-ը նորարարական շարունակական զարգացման ծրագիր է՝ նախատեսված արցախցի 80 ապագա առաջնորդների համար: Ծրագիրը նախագծված է որպես մոդուլների շարք և ուղղված է առաջնորդների կարողությունների հզորացմանը` հնարավորություն տալով նրանց շարունակել առաջնորդությանը միտված իրենց ճանապարհը, հարմարվել փոփոխություններին՝ ստեղծելով բարեկեցիկ ապագա ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների և միջավայրի համար:
«Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու առաջարկով «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցը, «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ, վերջին մեկ տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման չորս ծրագիր է իրականացրել Արցախում: Այժմ, այս ողբերգական իրադարձություններին հաջորդած նոր իրողություններում, մենք շարունակում ենք Ռուբեն Վարդանյանի գործն ու մեր ծրագրերը՝ փորձելով արցախցի մեր հայրենակիցներին օգտակար ու պետքական գիտելիքներ փոխանցել, որպեսզի նրանք ճկուն և ազդեցիկ առաջնորդներ դառնան իրենց համայնքներում: Ծրագրի գաղափարական հիմքում այն մոտեցումն է, որ դրական փոփոխությունների ամենամեծ արդյունքն սկսվում է առաջնորդներից, որոնք իրենց հերթին շղթայական ձևով նպաստում են իրենց շրջապատի, համայնքի և երկրի զարգացմանը»,- նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման հնգամսյա տրանսֆորմացիոն ծրագիր է` նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար: Ծրագիրն իրականացվում է «հավասարը հավասարին» սկզբունքով: Մոդուլից մոդուլ անցնելով՝ մասնակիցները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ, որոնք կարևոր են որպես առաջնորդ կայանալու և մարդկանց և թիմերին արդյունավետ կերպով առաջնորդելու համար։