Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը
Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման ...
Սիրելի բարեկամներ,
2023 թվականը մոտենում է ավարտին, ուստի մենք ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր աջակցել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության ծրագրերին եւ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում կանգնած են եղել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին:
Ձեր առատաձեռնությունը հնարավորություն է տվել մեզ շարունակելու Ռուբեն Վարդանյանի հիմնադրած բարեգործական առաքելությունը, հազարավոր արցախցիների օգնելով հաղթահարել իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները և երբեք չհանձնվել:
Արցախի 290-օրյա շրջափակումը, սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունները, ավելի քան 100,000 մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, Արցախի կորուստը, հարյուրավոր զոհերն ու վիրավորները, մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ղեկավարների գերեվարումը Ադրբեջանի կողմից ծանր ապրումների տեղիք տվեց բոլորիս և բազում խնդիրների առաջ կանգնեցրեց։
Այդ խնդիրների լուծումը պահանջում է երկարաժամկետ և հետեւողական ջանքեր։ Մենք անցել ենք այս ճանապարհը Ռուբենի ու Ձեզ հետ միասին և միասին դեռ շատ անելիք ունենք։
Խաղաղ ու բարեկեցիկ նոր տարվա ակնկալիքով լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ եւ Ձեր հարազատներին:
Հուսով ենք, որ 2024 թվականին մեր համատեղ ջանքերով կրկին կվառենք ժպիտը մեր երեխաների դեմքին։
Սիրով՝
«Մենք ենք մեր սարերը» թիմ