Ուխտագնացություն դեպի Տաթևի վանք նախաձեռնությունը միտված է համախմբելու հայերին և Հայաստանի բարեկամներին հոգևոր և մշակութային ճանապարհորդության շուրջ: Միջոցառումը կկենտրոնանա Տաթևի՝ որպես հոգևոր, գիտական, մշակութային և սոցիալական կենտրոնի վերածննդի և հոգևոր-ազգային արժեքների շուրջ համախմբման գաղափարի վրա: Այն իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ և մի շարք հայկական բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Ուխտագնացության ծրագիրը ներառում է՝
- Համատեղ աղոթք Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում հայ գերիների վերադարձի համար
- Արցախից բռնի տեղահանված երեխաների մկրտության արարողություն
- «ՄԵԿԵՆԱՍՆԵՐԻ ՈՍԿԵ ՇՂԹԱ. ՏԱԹԵՎԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ցուցահանդես
- Հոգևոր զրույցներ և միասնության ծես «Կենաց ծառի» շուրջ
- Տաթևի համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի ներկայացում
- Մշակութային ծրագիր (երաժշտական կատարումներ, պարային ներկայացումներ, վարպետաց դասեր)
- Հարիսայի պատրաստում և ավանդական հյուրասիրություն
- Տեղական արտադրանքի և արհեստների տոնավաճառ
ԽՆԴԻՐՆԵՐ
- Ուխտագնացության ավանդույթի արմատավորում և Տաթևի վանքի դերի վերահաստատում որպես հոգևոր և մշակութային փոխազդեցության կենտրոն
- Հանրային ուշադրության հրավիրում հայ գերիների հարցին և նրանց ազատ արձակման հրատապ կոչ
- Տարածաշրջանի զարգացման ծրագրերի իրականացում
- Արցախից տեղահանված ընտանիքների աջակցություն և հոգևոր միասնության ապահովում
- Հայկական մեկենասության ավանդույթների շարունակականության ապահովում և խրախուսում