Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը պատրաստում է տոնական միջոցառում Արցախից բռնի տեղահանված, այժմ Գյումրիում բնակվող ավելի քան 100 երեխաների համար, ակնկալելով, որ ուրախ և ջերմ մթնոլորտը և Ամանորը միասին տոնելու այս հնարավորությունը կնպաստի երեխաների հոգեբանական ապաքինմանը, նոր միջավայրում նրանց սահուն ինտեգրմանը: Երեխաները հնարավորություն կունենան օգտվելու սահադաշտից և սահնակներից, այցելելու Ձմեռ պապիկի տուն և ուրախ ժամանց վայելելու:
ԽՆԴԻՐՆԵՐ
- Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին. Գյումրիում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ օգտվելու Գյումրիում գործող ամանորյա ենթակառուցվածքներից:
- Հոգեբանական աջակցություն. Ստեղծել ուրախ միջավայր՝ օգնելով արցախցի երեխաներին հաղթահարել տեղահանման հետևանքով առաջացած հոգեբանական դժվարությունները:
- Համայնքային ինտեգրում. Ամրապնդել արցախցի և գյումրեցի երեխաների միջև կապերը:
Շահառուներ
- Ուղղակի շահառուներ` 100 երեխա
- Անուղղակի շահառուներ` 500 անձ՝ ներառյալ
Ընտանիքների անդամներ
Կազմակերպիչներ և կամավորներ
TUF-ի ներկայացուցիչներ
Կայունություն
- Հոգեբանական աջակցություն. Այս միջոցառումը կարևոր դեր կխաղա երեխաների հուզական վերականգնման գործում՝ օգնելով նրանց հաղթահարել անցյալի տրավմաները:
- Համայնքի ինտեգրում. Նախաձեռնությունը կամրապնդի կապերը Արցախի և Գյումրիի երեխաների և ընտանիքների միջև՝ խթանելով միասնության և ընդհանուր համայնքի զգացումը:
- Սոցիալական ներառականություն. Միջոցառումը կնպաստի Արցախի երեխաների ինտեգրմանը տեղական համայնքին` նպաստելով նրանց ներառմանը և ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում: