«Տաթևի կենդանի փեթակը»․ մանկական տարածք՝ որպես ապագայի մոդել
Ժամանակին վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև աշխատանքի, գիտելիքի և կյանքի վայր։ Տաթևում պատմականորեն ...

Արցախի Հանրապետությունում ստեղծված տրանսպորտային հաղորդակցության կաթվածային վիճակի մեղմման լավագույն միջոցը էլեկրոմոբիլներն են, որոնք կծառայեն հիմնականում առողջապահական կարիքների, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու համար:
Ելնելով Արցախում ստեղծված իրավիճակից՝ էլեկտրոմոբիլներն ամենարդյունավետ և հասանելի տրանսպորտային միջոցներն են:
Թեժ գծից ստացվող տեղեկատվության համաձայն՝ հղիների, ծննդկանների, առողջական հրատապ խնդիրներ ունեցողների՝ բժշկական հաստատություններ այցելությունների կազմակերպումը ինչպես ստուգման, այնպես էլ ծննդաբերության նպատակով դարձել է օրհասական խնդիր։