ՖՐԱՆՍԵՐԵՆ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023թ. սեպտեմբերին իրենց հայրենիքից բռնի տեղահանվել են ավելի քան 18 000 արցախցի դպրոցահասակ երեխաներ: ...
Վերջին թարմացում` 27.04.2023
Շարունակական զարգացման փառատոնը 2023 թվականի ամառվա ընթացքում Արցախի քաղաքներում և գյուղերում անցկացվող՝ բնակչության բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված ամառային ուսուցողական ծրագրերի շարք է:
Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով. ճամբարներից յուրաքանչյուրն ուղղված է համապատասխան ռազմավարական առաջնահերթությանը:
Ճամբարներն իրականացվելու են կենդանի ձևաչափով՝ Արցախի և Հայաստանի կրթական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Փառատոնի կառավարումն իրականացնելու է տեղական կազմկոմիտեն՝ Հայաստանի գործընկերների աջակցությամբ։ Այս մոտեցման նպատակը Արցախում կազմակերպչական թիմի ձևավորումն է և փորձի ու ծրագրերի փոխանցումն այդ թիմին:
ՃԱՄԲԱՐՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԸՍՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դավիթ Բեկ» պատանեկական մրցարշավ *ինքնուրույն ծրագիր | Սպորտային-մարտավարական պատրաստություն բարձր դասարանցիների համար: |
Ագրո-ճամբար Climate Uturn | Ճամբարի մասնակիցների տնամերձ տարածքներում գյուղատնտեսական տունկերի իրականացում, հմտությունների փոխանցում մասնակիցների ընտանիքներին և ռոտացիոն եղանակով աջակցություն տունկերի իրականացման համար: |
Առաջնորդության զարգացման ծրագիր *միջոցների հավաքումն ավարտված է | Առաջնորդական արժեհամակարգի ձևավորում, կանանց առաջնորդության զարգացում. ապագա առաջնորդների բացահայտում և, հաշվի առնելով գլոբալ աշխարհի միտումները, նրանց հետ ապագայի տեսլականի համատեղ ձևավորում, կանանց դերակատարության բարձրացում և նրանց առաջնորդական ներուժի զարգացում: |
Էմոցիոնալ աջակցությանն ուղղված ծրագրեր | Մշակութային միջոցառումներ, պատմասացություն, հեքիաթաթերապիա, քոուչինգ և այլ միջոցառումներ՝ ուղղված բոլոր տարիքի ուսուցիչների, ծնողների և երեխաների հոգեբանական կայունության զարգացմանը: |
Մեդիագրագիտության ճամբար | Ուսանողների կիբերանվտանգության հմտությունների և քննադատական մտածողության զարգացում: |
CaseKey մրցույթ | 17-24 տարեկան ուսանողների բիզնես մտածողության զարգացում բիզնես-քեյսերի լուծման միջոցով: |
GAP CAMP | Ավարտական դասարանների դպրոցական ծրագրում առկա բացերի վերացում: |
First Aid ճամբար | Առաջին օգնության և արտակարգ իրավիճակներին արձագանքելու հմտությունների զարգացում: |
▶ Փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները (ընդգրկելու է մինչև 1000 մարդու)
▶ Արցախի Հանրապետության ամբողջ ժողովուրդն ստանում է՝
ա. Ապագա առաջնորդների թիմ, որոնք ներգրավված կլինեն Արցախի ռազմավարական զարգացման ծրագրերում,
բ. Հոգեբանական ինքնակարգավորման և թիմային փոխներգործության փորձառություն և գործնական հմտություններ,
գ. Սեփական հողի վրա ապրելու, ստեղծագործելու և զարգանալու շահագրգռության մակարդակի բարձրացում։
Արցախի կրթական էկոհամակարգի ներկայացուցիչների միջև հաստատված փոխգործակցություն
* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ: