Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին

Վերջին թարմացում` 19.04.2023

Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին

Նախագիծը ներառում է՝

  • Ստեփանակերտ քաղաքի և Արցախի շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի առանցքային կետերում դիզելային գեներատորների և էլեկտրական մարտկոցների ձեռքբերում և տեղադրում,
  • դաշտային պայմաններում գործածության համար արևային էներգիայի շարժակիր գեներատորների ձեռքբերում,
  • փայտի վառարանների ձեռքբերում կարիքավոր ընտանիքների, բժշկական և կրթական հաստատությունների համար։

Արցախի շրջափակման հետևանքով 2023 թ․ հունվարի 9-ից  խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը, և ներկայումս էներգամատակարարումն իրականացվում է սոսկ խիստ սահմանափակ ներքին ռեսուրսների հաշվին։

Գազամատակարարումը նույնպես իրականացվում է մշտական ընդհատումներով։ Ցուրտ ձմռան պայմաններում Արցախի 120.000 բնակչությունը զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից։ Էլեկտրաէներգիայի կամ գազի բացակայության հետևանքով որոշ անապահով ընտանիքներ չեն կարողանում ջեռուցել իրենց տները, ուստի նախագծի շրջանակում նրանց կտրամադրվեն փայտի վառարաններ: Վառարանները կտրամադրվեն նաև հիվանդանոցների, դպրոցների և այլ կրթական հաստատությունների: Ստեփանակերտում գործում է պոմպային ջրամատակարարման համակարգ,
որի մեջ ճնշումն ստեղծում են էլեկտրական պոմպերը։ Էլեկտրականության 4-ժամյա բացակայության դեպքում քաղաքի բնակիչների ավելի քան մեկ երրորդը զրկվում է ջրից։ Նախագիծը նախատեսում է ջրամատակարարման համակարգի վթարային գեներատորների տեղադրում։

Նման իրավիճակ է նաև Արցախի շրջաններում։ Մարզերի ջրամատակարարման շարժական գեներատորներն ունեն լրացուցիչ էլեկտրական մարտկոցներով համալրման կարիք։ Նախագծի իրականացումը կտա հնարավորություն՝ արտակարգ իրավիճակներում բարձրացնելու արտադրողականությունը։ Դաշտային պայմաններում էլեկտրական սարքեր գործածելու անհրաժեշտության դեպքում արևային շարժական գեներատորները տալիս են հնարավորություն հատուկ օբյեկտներում մշտապես ձեռքի տակ ունենալու կապի միջոցներ (հեռախոս, ռադիոկապ), համակարգիչ և այլ սարքեր:

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ

  • Էլեկտրաէներգիայի բացակայության պարագայում Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովում
  • Մարզերի պոմպային ջրամատակարարման համակարգի համալրում էլեկտրաէներգիայի շարժական գեներատորների էլեկտրական մարտկոցներով՝ հուսալիությունը բարձրացնելու նպատակով
  • Դաշտային պայմաններում տեխնիկական մի շարք միջոցների օգտագործման հնարավորության ապահովում
  • Փայտի վառարանների տրամադրում Ստեփանակերտի 1.000-ից ավելի անապահով ընտանիքների, ինչպես նաև բժշկական և կրթական հաստատությունների
Իրականացման գծով գործընկերներ

Իրականացման գծով գործընկերներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Արցախի Հանրապետության ջրային կոմիտե, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ստեփանակերտի քաղաքային «Ջրակայան» ՓԲԸ

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Արցախ

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

  • Ստեփանակերտի և շրջակայքի շուրջ 20.000 բնակիչ, 1.000-ից ավելի անապահով ընտանիք և 8.000-ից ավելի աշակերտ Արցախում

ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

  • Դիզելային գեներատորները կհանձնվեն Ստեփանակերտի «Ջրակայան» ՓԲԸ-ին՝ քաղաքի բնակիչներին անխափան ջրամատակարարում ապահովելու համար։
  • Էլեկտրական մարտկոցները կհանձնվեն Ջրային կոմիտեին առընթեր «Ջրամատակարարում» պետական ​​ՓԲԸ-ին՝ շարժական գեներատորների միջոցով մարզերում ջրամատակարարման վթարային խախտումներին արագ արձագանքելու համար։
  • Շարժական արևային գեներատորները կհանձնվեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ քաղաքացիական պաշտպանության կամ արտակարգ այլ իրավիճակներում օգտագործելու նպատակներով։
  • Հետագա սպասարկումն ու շահագործումը կիրականացնեն կազմակերպությունները։
  • 1.000-ից ավելի անապահով ընտանիք կկարողանա ջեռուցել իր տունը ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի։ Նրանց վառելափայտ կտրամադրի Ստեփանակերտի քաղաքապետարանը։

* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ:

Համագործակցող կազմակերպություններ