«Թևեր» վերականգնողական ծրագիր Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց ծնողների համար
«Թևեր»-ը՝ 2023 թվականի սեպտեմբերի աղետալի իրադարձությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված 4-18 ...
Վերջին թարմացում` 28.04.2023
Շուրջ 14 000 քմ ջերմոցային տնտեսությունների ապահովում անհրաժեշտ համակարգերով՝ արդյունավետությունը բարձրացնելու և ամբողջ տարվա ընթացքում բերք ստանալու համար:
Շրջափակման մշտական սպառնալիքի պայմաններում Արցախի համար հրատապ անհրաժեշտություն է դառնում սեփական պարենամթերքի արտադրության արդյունավետության բարձրացումը:
Արցախում տարվա ընթացքում մի քանի ամիս կայուն գործող մի քանի տասնյակ համեմատաբար խոշոր ջերմոցային տնտեսություններ կան, որոնք համապատասխան սարքավորումներով հագեցվածության պայմաններում կարող են կտրուկ ավելացնել իրենց արտադրանքը։
* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ: