ՆՎԻՐԻՐ ՏՈՆ
Նախագծի նպատակն է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Հալիձորի համայնքային կենտրոնում հյուրընկալել ...
Դասընթացներ արցախցի դպրոցականների համար՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումնական ծրագրին հասնելու նպատակով:
2023թ. սեպտեմբերին իրենց հայրենիքից բռնի տեղահանվել են ավելի քան 18 000 արցախցի դպրոցահասակ երեխաներ: Ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում նրանք իրենց ուսումը շարունակել են Երևանի և մարզերի դպրոցներում: 24 արցախցի դպրոցականներ իրենց ուսման համար ընտրել են ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Երևանի Միսաք Մանուշյանի անվան N48 հիմնական դպրոցը: Ընդունվելով տարբեր դասարաններ, նրանք հայտնվել են ֆրանսերենի լրացուցիչ ուսուցման խնդրի առաջ, քանի որ երեխաների մեծ մասը Արցախում չէր սովորել ֆրանսերեն: Երեխաների ծնողները դիմել են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությանը՝ իրենց երեխաների համար ֆրանսերենի լրացուցիչ դասեր կազմակերպելու խնդրանքով:
Դպրոցի տնօրինության հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ դպրոցում կազմակերպվում են ֆրանսերենի լրացուցիչ դասեր արցախցի երեխաների համար` «Փոքրիկ ֆրանկոֆոններ» (3-4-րդ դաս.) և «Ժամանակակից ֆրանսիական գրականություն և մշակույթ» (5-9-րդ դաս.) ծրագրերով: Դասերը կազմակերպվում են շաբաթական երկու օր, դպրոցի ֆրանսերենի ուսուցիչների կողմից: