«Կենաց ծառ». Տաթևում պտղատու այգու հիմնման  բարեգործական նախաձեռնություն

«Կենաց ծառ». Տաթևում պտղատու այգու հիմնման  բարեգործական նախաձեռնություն

Կարևորելով Ռուբեն Վարդանյանի նախագծերի և նրա բարեգործական առաքելության շարունակականությունը՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն սկսում է Տաթևում նոր պտղատու այգու հիմնման բարեգործական նախաձեռնությունը։ Ծառատունկն ու կանաչ գոտու ստեղծումն իրականացվում է Տաթևի վանքին և «ՏաԹևեր» ճոպանուղուն հարակից տարածքում:

Այգին կդառնա կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ, իսկ յուրաքանչուր ծառ կարտահայտի նախագծի մասնակիցների զորակցությունը Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում ապօրինի պահվող մեր մյուս հայրենակիցներին:

Նոր այգում նախատեսվում է տնկել 1 000 ծառ, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, կեռասենի և սալորենի:

Ծառատունկը մեկնարկել է ապրիլի 7-ին և շարունակվելու է ապրիլ ամսվա ընթացքում, իսկ մայիսին տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման շրջանակում կտնկվի խորհրդանշական «Կենաց ծառը»՝ սոսին (չինար, տնջրի) որը հայերի համար սրբազան ծառ է և խորհրդանշում է տոկունություն, գթասրտություն, վեհանձնություն ու երկարակեցություն և որի հետ կապված հայոց պատմության մեջ շատ ավանդույթներ կան։

 

Նախագծի շրջանակում հավաքված ողջ միջոցները կուղղվեն Տաթև
համայնքի զարգացմանը։

Գործընկերներ

Գործընկերներ

«ՏաԹևեր» ճոպանուղի, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամ

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Սյունիքի մարզ, Տաթև համայնք

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Ապրիլ — մայիս, 2024թ.

Կայունություն 

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է «ՏաԹևեր» ճոպանուղու թիմի ջանքերով՝ տեղի բնակիչների ներգրավմամբ։ Հետագայում, այգու ծառերի բերքի օգտագործմամբ, նախատեսվում է հիմնել սոցիալական ուղղվածության փոքր արտադրություն։