ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերն արագ տեղահանման պատճառով չեն ...
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի զարգացմանը՝ այնտեղ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ։
Հատկանշական տեղական շուկաները մեծ պահանջարկ են վայելում զբոսաշրջիկների շրջանում ամբողջ աշխարհում:
«ՏաԹևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, «Աշխարհի լավագույն ճոպանուղին»՝ ըստ World Travel Award 2021 և 2023 թվականների) ամեն տարի այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ, ուստի ծրագրի շրջանակներում «Տաթև» կայարանի մոտ նախատեսվում է կառուցել տեղական արտադրանքի շուկա՝ շարունակելով զբոսաշրջիկներին սպասարկելու արժեշղթան։
Ստեղծվող շուկան կդառնա մանրածախ առևտրի և ժամանցի կենտրոն՝ ապահովելով 20-25 նոր տաղավար տեղական արտադրողների, արհեստավորների և առևտրականների համար, ինչը կնպաստի համայնքի տնտեսական հնարավորությունների բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկան կարող է դառնալ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, հուշանվերների և ձեռագործ իրերի, զվարճանքի և թեթև սննդի, ինչպես նաև համայնքային միջոցառումների անցկացման վայր՝ ավելի մեծացնելով գրավչությունը զբոսաշրջիկների համար:
Գործունեության առաջին տարում Տաթև համայնքի անդամներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մարդկանց մանրածախ վաճառքի կետերի տրամադրումն անվճար է լինելու։ Շուկայի հետագա գործունեությունը կիրականացվի սոցիալական ձեռներեցության սկզբունքների հիման վրա, իսկ ստացված շահույթը կուղղվի համայնքի զարգացմանը։
Ծրագիրը կարևոր քայլ է Տաթևում պտղատու այգու ստեղծման՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Կենաց ծառ» բարեգործական նախաձեռնության շարունակման գործում։
ՈՒղղակի շահառուներ
Անուղղակի շահառուներ