Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման ...
Ամփոփվել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության և CaseKey բիզնես մրցույթի կազմակերպիչ «Nation in Action»-ի կողմից իրականացվող կրթական ծրագիրը: Արցախցի պատանիների և երիտասարդների համար այս տարվա մայիսից առցանց եղանակով մեկնարկած վեցամսյա վերապատրաստման ծրագրի նպատակը նրանց CaseKey բիզնես մրցույթում ներգրավելն էր:
Չնայած մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երրորդ տարին, բայց արցախցի երիտասարդներն այս տարի առաջին անգամ մասնակցելու հնարավորություն ստացան։ Այդ նպատակով Արցախում ձևավորվել էին երկու՝ «Մեր սարերը» և «Մունք» տեխնոդպրոցի թիմերը, որոնց Հայաստանի առաջատար մասնագետներն ու քոուչները տեղական և միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ էին փոխանցում:
Հաղթահարելով բոլոր տեսակի դժվարությունները՝ նոյեմբերի 10-12-ին Արցախի թիմերը կարողացան մասնակցել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին և հասել կիսաեզրափակիչ փուլ:
«Հմտությունները, որոնք ձեռք ենք բերել իրական աշխարհին հնարավորինս մոտ ուսումնական միջավայրում, արդեն տալիս են իրենց պտուղները՝ խնդրի էությունը համապարփակ ձևով վերլուծելու, մրցակցային միջավայրում թիմում աշխատելու, ոչ ստանդարտ, նորարական լուծումներ գտնելու կարողությունները հենց այսօր օգտագործում ենք կյանքում»,-նշում է ծրագրի մասնակից Լուիզա Գաբրիելյանը
«Ծրագիրն իրականցվում էր շրջափակման ամենածանր շրջանում: Կազմակերպիչներս բազմաթիվ դժվարությունների էինք բախվում, բայց առաջին հերթին երեխաների հետաքրքրվածությունը, նոր գիտելիք ստանալու ցանկությունը, կյանքի ու կենցաղի դժվարություններն անտեսելով դասերին մասնակցելը, մեզ ուժ էր տալիս: Մենք հպարտ ենք մեր սաների հաջողությամբ ու կամքով: Շնորհակալ ենք բոլոր մեր գործընկեներին՝ ծրագրին աջակցելու համար»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։