Խորվաթ պրոֆեսոր Եվա Կիրխմայեր Բիլիչը հանդիպել է Արցախի երաժշտական քոլեջի դասատուների հետ
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Եվա ...
Դիլիջանում ավարտվեց Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալության նախաձեռնած եռամսյա «Թևեր» վերականգնողական ծրագրի երրորդ փուլը։ Այս փուլում ծրագրին մասնակցել է Արցախից բռնի տեղահանված 6-18 տարեկան 29 երեխա և 17 ծնող։
«Թևեր» ծրագիրը համապարփակ վերականգնողական ծրագիր է՝ բաղկացած
սպորտային թերապիայից (ֆիթբոլ, ուժային եռամարտ, բակային խաղեր, շարժախաղեր), արտ-թերապիայից (ավազաթերապիա, թելերով պատմության ստեղծում) և ադապտացիայի, առաջնորդության և կարողությունների զարգացման դասընթացներից ։
«Անցյալ տարվա նոյեմբերին՝ բռնի տեղահանումից հետո «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը ձեռնամուխ եղավ 4-18 տարեկան բռնի տեղահանված արցախցի երեխաների և նրանց ծնողների համար վերականգնողական ծրագրի իրականացմանը, որը մեզ համար շատ խորհրդանշական «Թևեր» անվանվեց։ «Թևեր»-ը շատ համահունչ է գործակալության ամբողջ մարդասիրական գործունեությանը և Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեությանը դեռ Արցախում, իսկ այժմ նաև Հայաստանում»,- նշում է ծրագրի համակարգող, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման գծով ղեկավար Սոնա Հովհաննիսյանը
Ծրագրին մասնակից երեխաներն իրենց ֆիզիկական և հոգեկան ռեսուրսները վերականգնելուց բացի, ձեռք են բերել նաև նոր հմտություններ և գիտելիքներ:
Համապարփակ մոտեցումը «Թևեր» վերականգնողական ծրագրի առանձնահատկություններից է․ այն երեխաների հետ աշխատանքին զուգահեռ նախատեսում է նաև ծնողների հետ աշխատանք, ինչը բարձրացնում է ծրագրի արդյունավետությունը և ամբողջական է դարձնում արդյունքը։
«Շրջափակումից հետո բռնի տեղահանությունը կրկնակի, եռակի կամ նույնիսկ քառակի էր դարձնում սթրեսը, ուստի՝ մեր հիմնական նպատակը եղել է հոգեբանական աջակցությամբ փորձել կայունություն պահպանել։ Առաջին փուլում հոգեվիճակի գնահատում ենք իրականացրել հոգեբանական մեթոդիկաների միջոցով, ապա բաժանելով տարիքային խմբերի՝ իրականացվել է արտթերապևտիկ աշխատանք, և ոչ միայն», -ասում է ծրագրի հոգեբան Անի Ապիտոնյանը։
Ծրագրի շրջանակում ծնողները մասնակցել են անհատական և խմբային թերապիաների, ինչպես նաև սոցիալական կապերի ստեղծմանն ուղղված միջոցառումների՝ համատեղ ավանդական ուտեստների և քաղցրավենիքների պատրաստում, ճանաչողական էքսկուրսիաներ և այլն։