ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԽՄԿ-Ի ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Այսօր՝ մարտի 3-ին, Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ ակցիա, որի նպատակն էր պահանջ ներկայացնել ...

Դիլիջանում հուլիսի 23-25-ն անցկացվեց «Թևեր» վերականգնողական ծրագրի «Մտավոր կարողությունների զարգացման» բաղադրիչը։
Եռօրյա ծրագիրը համախմբեց 13-18 տարեկան Արցախից բռնի տեղահանված, ինչպես նաև տեղացի 15 պատանիների՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների հաղորդակցությունը և փոխըմբռնումը ։
Ծրագրի առաջին օրը մասնակիցները «Ես և ինքս» ինքնաճանաչողության և ինքնաներկայացման վարժանքների միջոցով բացահայտեցին իրենց «ես»-ը՝ սովորելով կառավարել սեփական հույզերը և ներկայացնել իրենց։
Երկրորդ օրը՝ «Ես և մյուսները» դասընթացին շեշտը դրվեց հաղորդակցման, կոնֆլիկտների կառավարման և ամուր կապեր ստեղծելու հմտությունների զարգացման վրա։
Երրորդ՝ «Ես և համայնքը» սեսիային կենտրոնացումը համայնքում ներգրավվածության ապահովման, կապերի հաստատման և հանրային նախագծերի նախաձեռնման ուղղությամբ էր։
Անհատական աճին, մտավոր կարողությունների զարգացմանն ուղված այս բաղադրիչը կյանքի է կոչվել «Թևեր» ծրագրի շրջանակներում ՝ Climate Uturn-ի հետ համագործակցությամբ։