Մեկնարկել է Leaders2Leaders ծրագիրը՝ արցախցի ապագա առաջնորդների համար
12 դեկտեմբերի, Երևան: Արցախցի ապագա առաջնորդների համար մեկնարկել է վերապատրաստման և ուսուցման նոր՝ ...
Տաթևի վանք համահայաստանյան ուխտագնացության շրջանակներում համալիրի տարածքում տնկվել է սոսի՝ խորհրդանշական «Կենաց ծառ»: Այն տնկվել է Ռուբեն Վարդանյանի և նրա ընկերների անունից Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ՝ ի նշան հայ ժողովրդի ուժի, տոկունության և հոգևոր միասնության:
Սոսին (չինար կամ տնջրի) վաղնջական ժամանակներից հայերի համար ունեցել է հատուկ նշանակություն` hանդիսանալով հույսի և հարատևության խորհրդանիշ։ Հայկական աշխարհի ամենաերկարակյաց սոսին Արցախի 2000-ամյա տնջրին է։
«Խորապես զգացված եմ՝ տեսնելով, թե որքան մեծ թվով կազմակերպություններ, անհատներ, այդ թվում նաև տեղի բնակիչներ են միացել ու աջակցել այս միջոցառումներին, «Կենաց ծառ» նախաձեռնությանը՝ իրենց գնահատանքը հայտնելով Տաթևում Ռուբենի արած մեծ գործերին: Շնորհակալ եմ Ռուբենի ընկերներին ու համախոհներին, որ շարունակում են նրա առաքելությունը և փորձում իրականություն դարձնել Ռուբենի տեսլականը», -ասաց Ռուբեն Վարդանյանի քույր Մարինե Ալեսը ։
Վանական համալիրի Ձիթհանում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ 2008 թվականին հիմնված «Տաթևի վերածնունդ» ծրագրի փուլերն արտացոլող լուսանկարներ՝ սկսած «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումից մինչև վանական համալիրի կառույցների վերականգնում:
Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությամբ անցկացվող «Կենաց ծառ» ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը: