«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր ...

Արցախի երկարատեւ պաշարման, ռազմական գործողությունների և բռնի տեղահանման հետևանքով արցախցի երեխաների մոտ ի հայտ եկած հոգեբանական խնդիրները լուծելու եւ երեխաների համապարփակ վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու նպատակաով «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը նախաձեռնել է «Թևեր» նորարարական նախագիծը, որի փորձնական փուլն իրականացվել է Դիլիջանում:
2023 թվականի նոյեմբերին մեկնարկած նախագծի յուրահատկությունը կայանում է տրավմաներից վերականգնման ամբողջական մոտեցման՝ հոգեբանական, ֆիզիկական և մտավոր բաղադրիչների համատեղման մեջ: «Մենք խորապես հավատում ենք, որ այս տարրերը փոխկապակցված են, և դրանց ներդաշնակեցումը առանցքային է երեխաների առողջության, կայուն առաջընթացի և բարեկեցության համար», — նշում է գործակալության Կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
Դիտարկումները ցույց են տվել նկատելի առաջընթաց նախագծի շահառու 43 երեխաների հոգեբանական բարեկեցության մեջ՝ նախագծի ավարտին արտացոլելով մասնակիցների մոտ դրական տեղաշարժ դեպի ճկունություն, կայունություն և ապագայի հույս:
«Թեւեր»-ի վերջնական նպատակը դուրս է գալիս մասնակիցների վրա անմիջական ազդեցությունից: Կանխարգելելով տրավմայի փոխանցումը ապագա սերունդներին՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու ապաքինման և կայունացման ալիքային էֆեկտ:
«Թեև մեր առաջնային ուշադրությունը երեխաների հոգեբանական բարեկեցությունն էր, մենք գիտակցում էինք ընտանեկան դինամիկայի և ողջ ընտանիքի վրա բռնի տեղահանության ազդեցության խնդիրների լուծման կարեւորությունը: Ուստի, կազմակերպվեցին անհատական և խմբակային թերապիայի սեանսներ ընտանիքների հոգեբանական ապաքինմանն աջակցելու համար:», — ասում է նախագծի հոգեբան Անի Ապիտոնյանը:
Թեւեր»-ի փորձնական փուլի իրագործմանը ներգրավված էին Դիլիջանում բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնած մի շարք կառույցները՝ Դիլիջանի համայնքային կենտրոնը, UWC քոլեջը, Climate Uturn կրթական նախաձեռնությունը և «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիան:
«Վնասվածքն արմատախիլ անելու և դրա երկարաժամկետ ազդեցությունը կանխելու համար կարևոր է վաղաժամ բացահայտել այն և ապագայի համար ամուր հիմք ստեղծել: Արցախից տեղահանված յուրաքանչյուր երեխա հարմարվելու առաջին տարում «Թևերի» կարիք ունի. 2024 թվականի մեր նպատակն է «Թևեր» ապահովել առնվազն 600 տեղահանված երեխաների համար։ Ուստի, ուրախ կլինենք նախագծի շրջանակներում նոր համագործակցության համար»,— նշում է գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։