«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր ...
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն «Իննոբիզ» ՀԿ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Թևեր բոլորին» (Wings4All) ծրագրի մեկնարկը Տաթև խոշորացված համայնքում։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զորացնել Արցախից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին՝ զարգացնելով նրանց ձեռնարկատիրական կարողությունները, ստեղծելով կայուն զբաղվածություն և նպաստելով համայնքի տնտեսական աճին։
«Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիրը Տաթև համայնքի 50 ընտանիքի առաջարկում է՝
«Այս նախաձեռնությունը հիմնարար փոփոխություններ կբերի ոչ միայն Արցախից տեղահանված ընտանիքներին, այլև կամրապնդի ամբողջ Տաթևի համայնքը՝ ստեղծելով նոր տնտեսական հեռանկարներ և սոցիալական կապեր», — նշում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։
Ծրագրի առանձնահատկությունն է սերունդների միջև համագործակցության խթանումը՝ դեռահասներին ներգրավելով ընտանեկան բիզնեսի ստեղծման և զարգացման գործընթացներում։ «Թևեր բոլորին» ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների հոգեկան առողջությանը և առաջնորդական հմտությունների զարգացմանը՝ համայնքում լիարժեք ինտեգրման համար։
Ծրագրի շրջանակներում վերապատրաստված երիտասարդներն ակտիվորեն կմասնակցեն Տաթև համայնքի ապագա շուկայական գործունեությանը՝ որպես վաճառքի մասնագետներ, մարքեթինգի խորհրդատուներ և համայնքային միջոցառումների կազմակերպիչներ։