Նվիրիր տոն
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը պատրաստում է տոնական ...
Վերջին թարմացում` 19.04.2023
Նախագծի նպատակն է նվերներ հանձնել Արցախում ապրող 3-10 տարեկան երեխաներին։
Ամեն երեխայի համար Ամանորի նվերը փոքրիկ հրաշք է, որը ողջ կյանքի ընթացքում ջերմացնում է նրան: Այս նախագծին հանգանակված միջոցները նախատեսված էին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին երեխաներին նվերներ պարգևելու համար, սակայն Արցախի շրջափակումը թույլ չտվեց, որ հրաշքը կատարվեր։
Նվերները երեխաներին կհանձնվեն Սուրբ Զատիկի տոնին (եթե Հայաստանն ու Արցախը միացնող ճանապարհն ապաշրջափակված լինի):
Նվերը ներառում է գիրք, խաղ, գունազարդման ալբոմ և քաղցրավենիք։
Այսօր Արցախում բնակվում է մինչև 6 տարեկան ավելի քան 12.000 երեխա։
* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ: