Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ...
Հարգելի նախագահ Սպոլյարիչ Էգեր,
Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր: Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։
Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք անում Ձեզ՝
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։
Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։
Ձեր անհապաղ արձագանքի ակնկալիքով՝
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ
«Արցախ Միություն» ՀԿ
«Շրջիկ Բժիշկներ» Առողջապահական ՀԿ
«Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնություն»
Իրավունքի գերակայություն ՀԿ
«Միջազգային և համեմատական իրավունք» ՀԿ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ
«Բարի մամա» բարեգործական ՀԿ
«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամ (ԳՈԼՍ)
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ
«301 Իմաստության Երկիր» գիտակրթական հիմնադրամ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
#FreeArmenianHostages քաղաքացիական շարժում
«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնություն
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ
«Հայկի սերունդ» ՀԿ
«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
«Институт народной дипломатии»
«Արցախի հունական համայնք»
«Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ
«Վերածնված հայրենիք» ՀԿ
«Արցախից-Արցախ» ՏՀԻ ՀԿ
«Մայրություն» ՀԿ
«Արցախի Ավագների Խորհուրդ» ՀԿ
«Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ
«Մտքի ուժը» ՀԿ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ