«Կենաց ծառ».  ուխտագնացություն՝ Տաթևի վանք

«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք

Հայաստանից ու արտասահմանից շուրջ 2000 ուխտավոր այսօր մասնակցել է դեպի Տաթևի վանք ուխտագնացությանը: Տաթևի վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում տեղի ունեցավ համատեղ աղոթք Սյունյաց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ:

«Հանրային տրամադրությունները իրավական-քաղաքական գործընթացների չափման ցուցիչ են»,-կարծում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:


«Գործըթացների մասին իրազեկումը կամ սովորական սրտացավությունը, կիսվելը հանրային տիրույթում ունի մեծ նշանակություն և այն կարող է բազմապատկման էֆեկտով ազդել միջազգային հանրության կարևոր դերակատարների, որոշում կայացնող քաղաքական գործիչների վրա»
։

Տաթևում տեղի ունեցավ նաև արցախցի յոթ մանուկների մկրտության արարողությունը:  Մկրտվող երեխաներից մեկի ծնողը՝ Լուսինեն կարևոր ուխտով է եկել Տաթևի վանք:
«Երբ տեղահանվեցինք Ստեփանակերտից, այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրծքիս տակ կրում եմ մի փոքրիկ սրտիկ՝ Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները՝ հասանք  Գորիս։ Մի քանի օրից իմացանք, որ Աստված օրհնել է։ Ճիշտ է ամբողջ կյանքիցս շատ բան է տարել, բայց կարծես թե նորից օրհնեց ինձ, և հունիսին ես դարձա մայր։ Ճիշտ է՝ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է ժպտում մեզ»,-ասաց Լուսինեն։

Արցախցի զույգ եղբայրների Սպարտակի և Սարգսի կնքահոր դերը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Շանթ Հովհաննիսյանը, հույսով, որ իր սանիկները անպայման կվերադառնան իրենց պապերի հողը:

«Տա Աստված, որ նրանք իրենց հասուն, գիտակից կյանքում ունենան իրենց երազած հայրենիքը»,-ասաց Շանթ Հովհաննիսյանը:

Տաթև համայնքը հյուրերին ընդունեց հայկական հարիսայով, ավանդական արհեստների ցուցադրությամբ ու ազգային նվագներով:

Ձիթհան-թանգարանում ուխտագնացության մասնակիցները ծանոթացան Տաթևի վանքի պատմությանը՝ «Մեկենասների ոսկե շղթա. Տաթևի պահապանները դարերի ընթացքում» ցուցահանդեսի միջոցով։ Միջնադարյան ձեռագրերի, հիշատակարանների, վիմագիր արձանագրությունների և ժամանակակից գիտական հետազոտությունների հիման վրա կազմված այս ցուցահանդեսը բացահայտում է, թե ովքեր և ինչպես են 9-րդ դարից ի վեր կառուցել, պահպանել և վերստին շենացրել Տաթևի վանական համալիրը։

«Տաթևի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածությունների՝ թշնամական ասպատակությունների և բնական աղետների պատճառով։ Բայց միշտ գտնվել են անհատներ, ովքեր նորից վերականգնել են այն, ոգի և շունչ են տվել Տաթևին՝ դարձնելով վանքը մեր ժողովրդի հոգևոր ինքնության և դիմակայության կարևոր հենասյուն։ Բացահայտելով, թե ինչպես են մեր նախնիները հաղթահարել ժամանակի փորձությունները, մենք ևս սովորում ենք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին», — ասաց ցուցահանդեսի նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը։

«Կենաց ծառ» ուխտագնացությունը նախաձեռնել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։ Այն անցկացվում է արդեն երկրորդ տարին։

«Տաթևի վերածնունդը սերտորեն կապված է մեր կազմակերպության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի անվան հետ։ Նրա տեսլականը կյանքի կոչելով՝ մենք հանձնառել ենք վերականգնել նաև Տաթևի ուխտագնացության ավանդույթը», — ասաց գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։

Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ և «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ իրականացված  ուխտագնացությանը միացել են Տաթև համայնքը և մեկ տասնյակից ավելի հեղինակավոր հայկական բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ՝ «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «ԴԱՐ» հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ Օգնության Միությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Near East Foundation-ի հայաստանյան մասնաճյուղը, «Սատար Արցախին» միությունը և «Օրրան» բարեգործական ՀԿ-ն։

«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք
«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք

Համագործակցող կազմակերպություններ