Ավարտվեց «Զվարճալի ֆրանսերեն» կրթական ճամբարը
Ավարտվել է «Զվարճալի ֆրանսերեն» ամառային 19-օրյա ճամբարը, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանված 9-15 տարեկան ...
Դիլիջանում ավարտվել է ապրիլին մեկնարկած՝ «Թևեր» վերականգնողական ծրագրի երկրորդ փուլը: Արցախից բռնի տեղահանված և Դիլիջանում ապաստանած 76 երեխա և նրանց ծնողները (41 ծնող) ծրագրի շրջանակում մասնակցել են վերականգնողական համալիր եռամսյա ծրագրին՝ հինգ բաղադրիչով․ հոգեկան առողջության վերականգնում արտթերպաիայի միջոցով, ֆիզիկական ուժերի վերականգնում՝ տարբեր սպորտաձևերի միջոցով, սոցիալական ադապտացիա՝ համայնքային միջոցառումների, էքսկուրսիաների և արշավների, ինչպես նաև կարողությունների զարգացման կարճաժամկետ դասընթացի միջոցով, աջակցություն ծնողներին՝ թերապիայի և սոցիալական նոր կապերի ստողծման միջոցով։
«Թևեր» ծրագիրն իրականացվել է «Սատար Արցախին» միության ու մի խումբ նվիրատուների աջակցությամբ, ինչպես նաև Դիլիջանի համայնքային կենտրոնի, Climate Uturn կրթական նախաձեռնության և «Դիլիջան Ջիմ»-ի հետ համագործակցությամբ:
Ծրագրի արդյունավետության մասին կարծիքներ են հայտնել ծրագրի շահառու հանդիսացող երեխաների ծնողները․
«Երեխաները շատ փակված էին, բայց այդ երկու- երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ նրանք սկսեցին ավելի մեծ խնդիրներ լուծել ինքնուրույն»:
«Մեր երեխաները դարձան ինքնավստահ, նախաձեռնող և ինտեգրվեցին սոցիալական նոր միջավայրին։ Մեծ էր նաև ծնողների հետ տարված աշխատանքը, ինչը շատ կարևոր էր ծրագրի լիարժեք արդյունավետության տեսանկյունից»։
Նախագծի 11 — ամյա մասնակցի խոսքով՝ Արցախից տեղահանվելուց հետո իրեն թվում էր, որ անգամ իրենց՝ երեխաների համար անհնար է նախկին կյանքին վերադառնալը և անհոգ մանկություն վայելելը։ Սակայն «Թևեր»-ի հետ ամեն ինչ փոխվեց․
«Մենք՝ ամեն ինչով անցած երեխաներս սովորեցինք, որ դժվարության հանդիպելիս երբեք պետք չէ հուսահատվել։ Նորից սկսեցինք հավատալ, նորից սկսեցինք մանկանալ ու ժպտալ»։
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ «Թևեր» ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ ավելի խորքային պատկերացում կազմել Արցախից բռնի տեղահանված բնակչության խնդիրների վերաբերյալ և մշակել կարիքահեն ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրումն է համայնքային կյանքին։
«Եթե համեմատենք ծրագրի փորձնական և առաջին փուլերը, պետք է նշեմ, որ այս անգամ ավելի ակտիվ էր մասնակցությունը, գիտակցումը ծրագրի արդյունավետության ավելի բարձր էր։ Դիլիջանի համայնքային կենտրոնի առաքելությունը հենց ներգրավված համայնք ձևավորելն է, և «Թևեր» ծրագիրը մեզ այդ առաքելությանը ավելի մոտ կանգնեցրեց այս երկու փուլերի արդյունքում», -հավելում է Արմինեն։