Տարեմուտի անակնկալ «Թևեր-Գյումրի» ծրագրի շահառուներին

Տարեմուտի անակնկալ «Թևեր-Գյումրի» ծրագրի շահառուներին

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը «Թևեր-Գյումրի» ծրագրի շահառու երեխաների ու նրանց ծնողների համար դեկտեմբերի 26-ին Գյումրու Հայորդաց տանը կազմակերպեց տոնական միջոցառում՝ փորձելով ամանորյա հրաշքի զգացողությունը հասցնել շրջափակման և պատերազմի արհավիրքների հետևանքներն առայսօր կրող երեխաներին ու նրանց ծնողներին։

Ամանորյա շոու-ծրագրի ընթացքում կազմակերպվեցին խաղեր ու մրցույթներ, իսկ բոլոր մասնակիցներին տրամադրվեցին Գումրու Բարեկամության զբոսայգու սահադաշտ և զվարճանքի այլ վայրեր հաճախելու հատուկ տոմսեր։ Առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին են նաև գրքերով։

«Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները կարևոր են Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հուզական վերականգնման և սոցիալական ինտեգրման համար։ Հոգեբանական աջակցությունը և համայնքի զգացումը նրանց հարմարվողականության կարևոր բաղադրիչն է», — ընդգծեց գործակալության կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման բաժնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

Միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում՝

«Նաշե դելո» հիմնադրամին

Fami group ընկերությանը

Emil Grigorian ոսկերչական ընկերությանը

CoffeeShop ընկերությանը

Գյումրու Հայորդաց տանը։

«Թևեր-Գյումրի» ծրագիրը շարունակական բնույթ է կրում և նպատակ ունի աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նրանց ինտեգրման գործընթացում։

Համագործակցող կազմակերպություններ