Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ...

15 տարի առաջ, երբ Նորայր Աբգարյանը նվեր ստացավ երեք մեղվափեթակ, նա չէր էլ պատկերացնում, որ այդ փոքրիկ ուշադրությունը մի օր վերածվելու է իր կյանքի գործի։ Այդ նվերից սկսվեց մի ճանապարհ, որը տարիների ընթացքում դարձավ նրա գործը, հավատը և սիրո պատմությունն աշխատանքի հանդեպ։
Նորայրն ապրում էր Արցախի Բերձոր քաղաքում և նվեր ստացած երեք փեթակների թիվը հասցրել էր 85-ի։ Մեղվաբուծությանը զուգահեռ, նա զբաղվում էր նաև փայտամշակմամբ՝ ուներ արտադրամաս։ Սակայն 2020 թվականի պատերազմը փոխեց ամեն ինչ։ Մարտական դիրքերում գտնվելու ժամանակ մեղուները մնացին առանց խնամքի, իսկ պատերազմից հետո քաշաթաղցիներին հարկադրեցին լքել իրենց տները։
«Երբ տեղափոխվեցինք Հայաստան, գարնանը 85 մեղուներից մնացել էր 18-ը» — հիշում է Նորայրը։
Հայաստան տեղափոխվելուց հետո նա կրկին սկսեց զրոյից։ Ի նշանավորումն նվեր ստացած երեք մեղվափեթակի՝ որից սկսվել էր այս ամբողջ պատմությունը և որպես խթան հետագա աճի համար, Նորայրն իր բրենդը կոչեց «Երեք մեղու»։
2021 թվականին արդեն Սյունիքի Տաթև խոշորացված համայնքում նա հիմնեց փայտամշակման նոր արտադրամաս։
Այժմ այստեղ պատրաստվում են՝
Աշխատանքը քիչ-քիչ սկսեց աշխուժանալ։
«Սկզբում հաճախորդ չունեինք, կամ քիչ էին, սակայն տարիների ընթացքում ավելացավ հաճախորդների թիվը», — ասում է Նորայրը։
Նրա մեղվափեթակների պատվիրատուների աշխարհագրությունն արդեն տարածվում է Տաթև համայնքից դուրս՝ ներառելով Կապանը, Սիսիանը, Եղեգնաձորը։
Նոր ճանապարհին Նորայրի համար կարևոր քայլ դարձավ մասնակցությունը «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ բոլորին» ծրագրին։ Ծրագիրն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Իննոբիզ ՀԿ-ի և Տաթև համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ, իսկ Նորայրի և մասնակիցների մի մասի դրամաշնորհը տրամադրվել էր ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ։
«Ծրագրին դիմել ենք փայտամշակման նախագծով։ Ստացված դրամաշնորհը մեծ աջակցություն է մեր արտադրամասին։ Որոշել ենք ձեռք բերել նոր տեխնիկա․․․ այն կօգնի աշխատանքն ավելի արդյունավետ կկազմակերպել», — ասում է նա։
Այսօր Նորայրն արդեն արտադրում է 12 տեսակի փեթակ և մտածում է արտադրամասի ընդլայնման ու նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Մեղվաբուծությունը, ինչպես ինքն է ասում, կարևոր է ոչ միայն տնտեսության, այլև բնության համար․ «Եթե մեղուները բազմացնենք, փոշոտումը լավ կկատարվի ու բնությունն ավելի ակտիվ կլինի, ինչն իր հերթին կնպաստի բերքատվությանը»։ Այս տարի Նորայրի մեղվափեթակների թիվը հասել է 250-ի։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը շնորհակալություն է հայտնում՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամին Իննոբիզ ՀԿ-ին Տաթև համայնքային կենտրոնին ԱԿԲԱ ֆեդերացիային Նրանց աջակցության շնորհիվ մեր շահառուները կարողանում են վերականգնել, զարգացնել և ամրապնդել իրենց գործը, ստեղծել աշխատատեղեր և կառուցել նոր ապագա։