CaseKey ձեռնարկատիրության մրցույթ արցախցի ուսանողների համար

CaseKey ձեռնարկատիրության մրցույթ արցախցի ուսանողների համար

CaseKey մրցույթը 16-24 տարեկան ուսանողների համար նախատեսված՝ բիզնես քեյսերի լուծման 6-ամսյա զարգացման ծրագիր և ձեռնարկատիրական մրցույթ է՝ ուղղված մասնակիցների վերլուծական և ինովացիոն մտածողության զարգացմանը: 

Ծրագիրը կազմակերպվում է Nation in Action հարթակի միջոցով, և արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանի ուսանողների շրջանում: Այդուհանդերձ, ցավոք, մինչ այդ ծրագրում Արցախից մասնակիցների ներգրավվածություն չի ապահովվել:  

Այս տարի, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ջանքերով հաջողվեց կազմավորել երկու թիմ՝ «Մեր սարերը» և «Մունք» տեխնոդպրոցի թիմը, որոնք 6 ամիսների ընթացքում առցանց ռեժիմով աշխատեցին Հայաստանից քոուչների հետ, ուսանեցին բիզնես-քեյսերի լուծման մեթոդները, հետադարձ կապ ստացան մենթորներից և ծրագրի կազմակերպիչներից:  

Հոկտեմբերին Արցախից բռնի տեղահանված ծրագրի մասնակիցները իրենց մասնակցությունը շարունակեցին արդեն Հայաստանում, որտեղ իրենց քոուչների հետ միասին այժմ պատրաստվում են մրցույթի եզրափակչին:  

Նոյեմբերի 10-ից 12-ը Դիլիջանում տեղի է ունենալու մրցույթի  եզրափակիչ փուլը, որի ժամանակ բոլոր թիմերին տրամադրվելու է իրական բիզնես-քեյս պատվիրատուից, որը թիմերը պետք է լուծեն 72 ժամերի ընթացքում: Լավագույն լուծումն առաջարկող թիմը մրցույթի հաղթող կճանաչվի:  

Մրցույթին մասնակցող լավագույն մասնակիցներից կազմված Հայաստանի հավաքական թիմը հնարավորություն կստանա մասնակցելու քեյսերի լուծման միջազգային մրցույթին 

Իրականացման գործընկեր

Իրականացման գործընկեր

Nation in Action, «Մունք» տեխնոդպրոց 

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Արցախ, այնուհետև Հայաստան

Իրականացման ժամկետներ

Իրականացման ժամկետներ

Մայիս-նոյեմբեր 2023

Շահառուներ  

Մասնակիցներ՝ 30 ուսանողներ, որոնցից 15-ը հասել են եզրափակիչ փուլին: 

Կայունություն 

Ստացված գիտելիքների և ունակություների շնորհիվ արցախցի մասնակիցները դառնում են ծրագրի շրջանավարտներ, ստանում են աշխատաշուկայում մրցակցային առավելություններ և հասանելիություն բիզնես խորհրդատուների և ձեռնարկատիրական մտածողությամբ համախոհների համայնքի շրջանակներում: